ՄՅՈԻ-ն սուպեր տրանսֆերներ է նախապատրաստում

ՄՅՈԻ-ն սուպեր տրանսֆերներ է նախապատրաստում

02/06/2020 - 00:50

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային նպատակների հարցում։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ակումբի շորթ-լիսթում են հայտնվել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ինչպես նաև «Սուոնսիի» պաշտպան Ջո Ռոդոնը։

Ջեք Գրիլիշի տեղափոխությունը համարվում է քիչ հավանական, քանի որ, ամենայն հավանականությամբ, ակումբից չի հեռանա Պոլ Պոգբան՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմանները դժվար թե որևէ ակումբ կարողանա այնքան գումար վճարի, որպեսզի բավարարի «Յունայթեդի» ղեկավարության պահանջները։

Եթե «կարմիր սատանաները» ձեռք բերեն Ջո Ռոդոնին, ապա մանկունյական ակումբը ստիպված չի լինի ձեռք բերել «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյին կամ էլ «Նապոլիի» ֆուտբոլիստ Կալիդոու Կուլիբալիին՝ չնայած երկու ֆուտբոլիստների ձեռքբերման տարբերակներն էլ քննարկվում է որպես առաջնային տարբերակ։

Բացի նշված ֆուտբոլիստներից՝ «Յունայթեդի» ղեկավարներն առանձնացրել են նաև մի խումբ հավանական նորեկների, որոնց ակումբը պատրաստ է ձեռք բերել։ Ավելի քիչ հավանական նորեկների թվում են հայտնվել «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը և «Վեսթ Հեմի» հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը։

Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգին, եթե խաղացողը ցանկանա հեռանալ «Սիթիից»։ «Յունայթեդը» կփորձի օգտվել այն փաստից, որ «քաղաքաբնակները», հնարավոր է, երկու տարով զրկվեն եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Նման որոշում կայացվել է փետրվարին՝ ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով։ Նշվում է, որ Ռահիմ Սթերլինգի «Սիթիից» հեռանալուց հետո «ՄՅՈՒ» տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ ավելի հավանական է նրա՝ «Ռեալ» տեղափոխությունը։

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023