Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։ Այդ հանդիպման շուրջ իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․ «Երկու խաղերի արդյունքում «Չելսին» արժանի էր հաղթանակի։ Առաջին խաղը համեմատաբար հավասար պայքարում ընթացավ, սակայն այսօր «Չելսին» ավելի լավն էր և արժանի էր հաղթանակի։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Չելսիին»՝ լքելով պայքարը։ Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով փոխարինվեց 59-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Անխել Կոռեային։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Էլ պիստոլերոն» Չեմպիոնների լիգայի շրջանակում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ արդեն 25 անընդմեջ արտագնա […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսին, ով Sport Bild պարբերականի գլխավոր խմբագրի կողմից հրավիրվել էր հարցազրույցն անցկացնելու։ Կլոպը խոսել է ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի վատ մրցելույթների մասին․ «Որպես կանոն՝ մեր մրցակիցները ստիպված չեն լինում մեր դարպասի մոտ մեծ քանակությամբ վտանգավոր գրոհներ իրականացնել, քանի որ մենք՝ ինքներս, թույլ […]
Ավելին
Մարտի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վերջին պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցները դարձան «Չելսին» և «Բավարիան»։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Չեմպիոնների լիգայի պատմության շրջանակում առաջին անգամ մեկ երկիր ներկայացնող 4 գլխավոր մարզիչներ նվաճել են մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Խոսքը Գերմանիան ներկայացնող Թոմաս Տուխելի («Չելսի»), Հանս-Դիտեր Ֆլիկի («Բավարիա»), […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը, որի արդյունքում 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր։ Այսպիսով, Չեմպոինների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի ուղեգիր են նվաճել «Ռեալ Մադրիդը» (Իսպանիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը» (երկուսն էլ՝ Գերմանիա), «Պորտուն» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը» (երեքն էլ՝ Անգլիա)։ Հավելենք, որ մրցաշարի 1/4 եզրափակչի ու կիսաեզրափակչի վիճակահանությունը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը Օլիվիե Ժիրուի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսը գոլային պահերով սակավ էր․ երկու թիմերն էլ փորձում էին անհանգստություններ պատճառել մրցակցին, սակայն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած խաղում լոնդոնյան ակումբը Օլիվիե Ժիրուի միակ գոլի շնորհիվ հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ բուռն է արձագանքել լրագրողի այն նկատառմանը, որ օրվա ընթացքում նա շատ է կարդում լուրեր այն մասին, որ Տիմո Վերները հեռանալու է լոնդոնյան ակումբից։ «Հերի՛ք է կարդաք, հերի՛ք է։ Ի՞նչ եք դուք ընդհանարպես կարդում։ Ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք։ Տիմո Վերների մասին գրքեր չկան, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասն անցավ լոնդոնյան ակումբի վերահսկողության ներքո, որի ֆուտբոլիստները գնդակին ավելի շատ էին տիրում (60 %) և ավելի վտանգավոր էին գրոհում։ Նախքան ընդմիջման գնալը «Չելսիի» կազմից նպաստավոր դիրքերից վրիպեցին Հակիմ Զիեշն ու երկու անգամ էլ՝ Հայ Հավերցը։ Յորքշիրյան ակումբի դարպասապահ Իլան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ Բանն այն է, որ Թոմաս Տուխելի՝ լոնդանյան ակումբը գլխավորելուց հետո ամերիկացին ԱՊԼ-ի շրջանակում ոչ մի անգամ չի հայտնվել «ազնվականների» մեկնարկային կազմում։ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (2։0) 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023