Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Գոնսալու Ռամուշին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը պորտուգալացի հարձակվողի վարձակալության դիմաց «Բենֆիկային» վճարել է 20 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Պարի Սեն-Ժերմենը» պարտավորվելու է 65 մլն եվրոյի դիմաց գնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ […]
Ավելին
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել Բարսելոնա` «բլաուգրանայի» նախկին խաղընկերների հետ մասնակցելու չեմպիոնական տոնախմբությանը։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստը Կատալոնիայի մայրաքաղաք է ժամանել […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է մեկ ամսվա կտրվածքով եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Պրեմիեր լիգա Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 1.95 մլն եվրո Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 1.83 մլն եվրո Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») – 1.83 մլն եվրո Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ») – 1.7 մլն եվրո Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 1.7 […]
Ավելին
Օրեր առաջ հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո նվազել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լեո Մեսսիի և Նեյմարի տրանսֆերային արժեքները, ովքեր կորցրել են 5 մլն եվրո։ Մեսսին այժմ գնահատվում է 45, իսկ Նեյմարը` 70 մլն եվրո։ Նշենք, որ 2014 թ. հուլիսի 20-ից ի վեր սա Նեյմարի ամենացածր […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Նեյմարի «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխության մասին. «Ես այնքան էլ չեմ սիրում խոսել այդ մասին, սակայն երբ արդեն տրանսֆերի մասին շշուկները շատ էին, ես և Մեսսին գնացինք Նեյմարի հետ խոսելու և նրան ասացինք. «Նեյ, եթե դու ցանկանում ես հաղթել ամեն ինչ, մնա մեզ հետ»։ Նա լսեց մեզ և պատասխանեց. «Այո՛, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կմրցի «Բավարիայի» դեմ։ Փարիզյան ակումբն այդ հանդիպմանը մոտենում է լուրջ կորուստով. խաղը բաց կթողնի Նեյմարը։ Այդ մասին հաստատել է «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրսիտոֆ Գալտիեն. «Առաջիկա երկու խաղերին Նեյմարը չի մասնակցի, ինչի հետևանքով կխտացնեմ կիսապաշտպանությունը։ Նեյմարի բացակայության պայմաններում դաշտ դուրս կգան երեք կիսապաշտպան և երկու հարձակմանը միտված […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը հերթական անգամ թարմացրել է «Ոսկե գնդակ 2023»-ի հավակնորդների ցանկը։ Ըստ պարբերականի` մրցանակի հավակնորդների թոփ-20-ն ունի հետևյալ տեսքը. Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա) Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա) Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան) Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) Կազեմիրո […]
Ավելին
Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լիլի» դեմ։ Փարիզյան ակումբի համար հանդիպումը բավական հաջող մեկնարկեց. Քրիստոֆ Գալտիեի թիմը 17-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։ Նախ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, ապա 17-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Նեյմարը։ Հանդիպման ընթացքում հյուրերը բեկեցին խաղի ընթացքն ու երեք անգամ գրավեցին փարիզյան ակումբի դարպասը։ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆին օրեր առաջ հանդիպել են Փարիզում և քննարկել Նեյմարի` «Չելսի» հավանական տեղափոխության մանրամասները։ Նշվում է, որ «Չելսին» Նեյմարին ցանկացել է գնել դեռևս 2021 թ. ամռանը, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Փարիզում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մյունխենյան ակումբին հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեիմ Կինգսլի Կոմանի խփած գոլը։ Նշենք, որ մինչև 73-րդ րոպեն «Պարի Սեն-Ժերմենի» խաղում ոչինչ չէր ստացվում, սակայն Քրիստոֆ Գալտիեի թիմը խաղավերջում լուրջ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ։ 83-րդ րոպեին ՊՍԺ-ին […]
Ավելին
1 2 3 4 5 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023