Ինչպես տեղեկացնում է իտալական «Վերոնայի» պաշտոնական կայքը, ակումբը կես տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» 28-ամյա եզրային հարձակվող Ֆաբիո Բորինիի հետ։ Ըստ transfermarkt-ի` խաղացողը «Վերոնային» բաժին է հասել անվճար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը աշխատում էր այն ուղղությամբ, որ խաղացողի պայմանագիրն ակումբի հետ խզվի, քանի որ Բորինին դժգոհ էր իր ներկա իրավիճակից։ 28-ամյա խաղացողը […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձավ Անգլիա, որտեղ հանդես է եկել 8 մրցաշրջան։ 37-ամյա դարպասապահը մինչև մրցաշրջանի վերջ հանդես կգա «Աստոն Վիլլայի» կազմում։ Ռեյնան 2018 թվականից համարվում է «Միլանի» ֆուտոբլիստ։ Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 1 հանդիպում։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալական հիմունքներով վերադարձրել է ակումբի 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատիա Կալդարային։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար «Ատալանտան» գումար չի վճարի «Միլանին», դեռ ավելին՝ խաղացողի աշխատավարձի մի մասը վճարելու են «ռոսոներիները», իսկ 2021 թվականի հուլսին Բերգամոն ներկայացող ակումբը խաղացողի տրանսֆերը 15 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։ Կալդարան […]
Ավելին
«Միլանը» ցանկանում է վինգեր Սուսոյին փոխանակել «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Չենգիս Ունդերի հետ։ Այս գաղափարի իրագործումը սկսել է թափ հավաքել։ Այս մասին տեղեկացնում է La gazzeta dello sport-ը։ Իսպանացին և թուրքը այս մրցաշրջանում հիասթափված են իրենց սատացած խաղային պրակտիկայից, և այս տրանսֆերը կարող է երկու կողմին էլ ձեռնտու լինել։ SportMediaset-ի տվյալենրով, այս փոխանակումը առաջարկել են […]
Ավելին
Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը հատում է հասարակածը։ Այսօր մեկնարկել է 19-րդ տուրի։ Առաջնության բացահայտում դարձած «Կալյարին» կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը, իսկ «Միլանը» ուրախացրեց իր երկրպագուներին՝ հյուրընակվելիս հաղթելով 0։2 հաշվով։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, միլանյան ակումբը մեծացրեց ճնշումը՝ երկու անգամ գրավելով Ռոբին Օլսենի պաշտպանած դարպասը։ 46-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուին, իսկ 64-րդ րոպեին եվրոպական ֆուտբոլ […]
Ավելին
Ինչպես արդեն գիտեք՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կենթարկի վիրահատության և շարքից դուրս է մնացել մինչև ապրիլ։ Այդ պատճառով, լոնդոնյան ակումբը սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ Վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ «Միլանը» պատրաստ է վաճառել Կշիշտոֆ Պյոնտեկին, եթե շահավետ առաջարկ ստանա։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Պյոնտեկը հայտվել է «շնաձկների» ուշադրության կենտրոնում։ […]
Ավելին
Երեկ «Միլանը» ընկերական հանդիպման շրջանակում 9 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռոդենսի» դարպասը։ Միլանյան ակումբի կազմում գոլերից մեկի հեղինակը դարձել 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով 8 տարվա դադարից հետո վերադարձել է «Միլան»։ Հարձակվողը մասնակցել է միայն առաջին խաղակեսին։ Միլանյան ակումբի կազում դուբլի հեղինակ են դարձել Դավիդե Կալաբրիան, Կշիշտոֆ Պյոնտեկը, իսկ Հական Չալհանօղլուն, Լուկաս Պակետան, Ռաֆայել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Միլանի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը ժամանել է Իտալիա՝ Միլան։ Այսօր հարձակվողը կանցնի բուժզննում, այնուհետև պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև հունիս։ Պայամանագիրն ունենալու է կետ, որը հնարավորություն է տալու համաձայնագիրը երկարաձգել ևս մեկ տարով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը մինչև հունիսը կվաստակի 3,5 […]
Ավելին
1 79 80 81 82 83 84

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026