Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունից, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի արդեն նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ, սակայն, պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին 35-ամյա կիսապաշտպանը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան։ Մարկոսի վերջին ակումբը եղել է ղազախական «Ակտոբեն», որտեղ հանդես է եկել 2018-2019 թվականներին։
Ավելին
Ղազախական «Ակտոբեի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելին, հնարավոր է, վերադառնա Հայաստանի բարձրագույն առաջնություն։ Իչպես տեղեկացնում է SputnikArmenia կայքը՝ Մարոկսի ծառայություններով հետաքրքրված են առաջատար երկու ակումբներ։ Չի բացառվում, որ Պիզզելին կհամալրի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմը։ Նշենք, որ Մարկոսը «Ակտոբեից» հեռանալուց հետո, հայտարարեց՝ Հայաստանի հավաքականում միջազգային կարիերան ավարտելու մասին ևս։
Ավելին
Ղազախստանի առաջնության 30-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ ընդունել է «Օկժետպեսին»։ Հանդիպման 38-րդ րոպեին տանտերերեի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին՝ հաշիվը դարձնելով 1։1։
Ավելին
Այսօր ֆուտբոլային աստծուն է շնորհավորել Մոգը ։ Անդրադարձել է ԱՊԼ-ի տարօրինակներից մեկին և պատվի առել մեր Մարկոս Պիզելիին։ Բոլորին բարի դիտում , մեր անչափ սիրելի հետևորդներ
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզզելին այսօր նշում է իր 35-րդ տարեդարձը։ Interfootball-ի ողջ անձնակազմը շնորհավորում է մեր ընտրանու կիսապաշտպանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ Մարկոսն ընթացիկ մրցաշրջանում «Ակտոբեի» կազմում մասնակցել 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ
Ավելին
Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի հավաքականին և չի մասնակցի Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպումներին: «Ակտոբեն» հայտարարություն է տարածել՝ հայտնելով վերը նշվածը: Մարկոսը վնասվածքի պատճառով բացակայելու է մի քանի շաբաթ:
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023