Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բեն Վայթն ու Գրանիտ Ջական։ Յորքշիրյան ակումբի միակ գոլը խփեց Ռասմուս Քրիստենսենը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 72 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Հանդիպման ողջ ընթացքում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ խաղային և տարածքային տոտալ առավելություն` ջախջախելով 4:1 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Խուլիան Ալվարեսը, Կևին դե Բրույնեն, Իլկայ Գյունդողանն ու Ջեք Գրիլիշը։ Մերսիսայդյան ակումբի միակ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ «Քաղաքաբնակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից կրկին փայլեց Էրլինգ Հոլանդը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մանկունյական ակումբի դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քոուլ Պալմերը։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։ […]
Ավելին
Այսօր՝ մարտի 17-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները. «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» «Ինտեր» – «Բենֆիկա» «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա» «Միլան» – «Նապոլի» Մրցաշարի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը. «Միլան»/«Նապոլի» – «Ինտեր»/«Բենֆիկա» «Ռեալ Մադրիդ»/«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»/«Բավարիա» Հավելենք, որ Չեմպիոնների […]
Ավելին
Այսօր` մարտի 17-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Բավարիան», «Բենֆիկան», «Ինտերը», «Միլանը» և «Նապոլին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի բոլոր մասնակցիները։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում հանդես կգան «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Բենֆիկան», «Ինտերը», «Միլանն» ու «Նապոլին»։ Նշենք, որ մրցաշարի 1/4 եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7:0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին»։ «Քաղաքաբնակների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 22-ամյա գոլահարը դարձել է միայն երրորդ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի շրջանակում պենտա-տրիկ է գրանցել։ Մինչ այս մրցաշարի շրջանակում միայն Լեո Մեսսիին (2012 թ.) […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7:0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին»։ «Քաղաքաբնակների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Հոլանդը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և այդ ցուցանիշով շրջանցեց բազմաթիվ բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների։ Խոսքը Ժան-Պիեր Պապենի, Էդին Ջեկոյի, Ռայան Գիգսի (բոլորը` […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Լայպցիգի» դեմ։ Դիմակայության առաջին խաղոյմ գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում կկայանան «Պորտու» – «Ինտեր» և «Մանչեսթեր Սիթի» – «Լայպցիգ» դիմակայությունների պատասխան հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ հանդիպումների մրցավարական անձկազմերը։ «Պորտու» – «Ինտեր» Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան) Եզրային մրցավարներ – Պավել Սոկոլնիցկի, Տոմաշ Լիստկևիչ (երկուսն էլ՝ Լեհաստան) Չորրորդ մրցավար – Պավել Ռաչկովսկի (Լեհաստան) VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023