Ման. Սիթին փոխարինող է գտել Ռիյադ Մարեզի համար

Ման. Սիթին փոխարինող է գտել Ռիյադ Մարեզի համար

01/08/2023 - 20:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի»:

Ստեղծված իրավիճակում «քաղաքաբնակները» փոխարինող են փնտրում ալժիրցի ֆուտբոլիստի համար:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու հիմնական թեկնածուն ֆրանսիական Լիգա 1-ի «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն է: Այժմ մանկունյական ակումբը դիտարկում է բելգիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:

Թեկնածուներից մյուսն էլ «Քրիսթալ Փելասի» հարձակվող Մայքլ Օլիսեն է, ում իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Չելսին»:

Նշենք, որ Ժերեմի Դոկուն «Ռենի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից՝ անցկացրած 90 խաղում դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023