Ման Սիթին 11-մետրանոցներով հաղթեց Սևիլիային` դառնալով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր🎥

Ման Սիթին 11-մետրանոցներով հաղթեց Սևիլիային` դառնալով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր🎥

17/08/2023 - 01:12

Հունաստանի Պիրեյ քաղաքի «Գեորգիոս Կարայիսկակիս» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Սևիլիան»։

Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային տոտալ առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։

Դեռ ավելին` Պեպ Գվարդիոլայի թիմը երկար ժամանակ պարտվողի դերում էր և միայն 63-րդ րոպեին Քոուլ Պալմերի ջանքերով խփեցին պատասխան գոլը։

Անդալուսական ակումբի կազմից էլ 25-րդ րոպեին աչքի ընկավ Յուսեֆ Էն-Նեսիրին։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։

Հարվածաշարի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստները` հաղթելով 5:4 հաշվով։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023