Հայաստանի հավաքականն առաջիկայում երեք հանդիպում կանցկացնի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Մեր ընտրանին մարտի 25-ին հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի դեմ, իսկ ամսի 28-ին ու 31-ին տանը՝ Իսլանդիայի ու Ռումինայի հավաքականների դեմ։ Ինչպես տեղեկանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի առաջիկա երկու հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ։ «Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն՝ Իսլանդիայի և Ռումինիայի […]
Ավելին
#Interfootball-ի հերթական տեսանյութի շրջանակում կներկայացնենք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն թոփ-30 գոլերը․ Հենո, Արազ, Մարկոս, Գևորգ Ղազարյան։ Կարճ ասած՝ հայկական հրաշքները։ Հաճելի դիտում!!! Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին. – Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում: – Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Ըստ Transfermarkt-ի՝ կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ «Աստանայի» կազմում է հանդես գալիս նաև Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ Հարոյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկի» (2009-2016թթ․, 170 խաղ, 8 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբների կազմում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացման արդյունքում նվազել է «Հոֆֆենհայմի» հայազգի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Ադամյանի արժեքը նվազել է 500 հազար եվրոյով՝ դառնալով 3․5 մլն եվրո։ Հավելենք, Սաքոյի ամենաբարձր տրանսֆերային արժեքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին․ այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Ալեքսը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» և մի շարք այլ ակումբներում: «Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել […]
Ավելին
Լևոն Պաչաջյանը 2000-ականներին հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ով 2007 թվականին նույնիսկ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ տևական ժամանակ ազգային հավաքականում կայուն տեղ ուներ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 38 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Այժմ Լևոնը 37 տարեկան է, սակայն չի դադարում ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ իր սիրած մարզաձևից՝ հանդես գալով շվեդական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Kazfootball.kz-ը, Հայաստանի հավաքականի, «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավանական է՝ աշխատանքի կանցնի արտասահմանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Տարազ» ակումբը Վարդան Մինասյանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։ Հաղորդվում է, որ Մինասյանից բացի, «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում են նաև սերբ մասնագետ Միլոշ Կրուշիչն ու մոլդովացի Ադրիան […]
Ավելին
1 65 66 67 68 69 90

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023