Twitter-ի օգտատերերից մեկը մի կողմից դաժան, մյուս կողմից էլ հումորային և զվարճալի տեսանյութ է հրապարակել։ Փոքրիկ տղան, ով, ըստ երևույթին, «Չելսիի» երկրպագու է, հորը խնդրել է իր մազերը կտրել այնպես, ինչպես «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուինն է։ Տղան հորը հեռախոսով ցույց է տվել Կրիշի նկարը՝ ասելով, որ այդ սանրվածքով ավելի լավ տեսք կունենա, իսկ հայրն ամեն […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարանտինն անցկացնում է հայրենիքում՝ իր առանձնատանը։ Այսօր Կրիշտիանուն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա ընկերուհին՝ Ջիորջինա Ռոդրիգեսը, կտրում է Ռոնալդուի մազերը։ Ռոնալդուն գրել է նաև հետևյալը․ «Մնացե՛ք տանը և եղե՛ք նորաձև»։
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով վաստակել է մեկ միլիարդ դոլլար։ Football Italia-ն հղում կատարելով Business Insider-ին՝ հաղորդում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ռեկորդային ֆինանսական ցուցանիշը կգրանցի 2019/20 մրցաշրջանի ավարտին։ Նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով նույնիսկ նրա աշխատավարձի կրճատումը չի խանգարի նրան հասնել այդ թվին։ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին նախորդ […]
Ավելին
«Ոսկե գնդակի» 2007 թվականի դափնեիր Կական անվանել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է և համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին ու Լեո Մեսսիին․ «Ես ֆենոմենալ խաղացողների հետ եմ խաղացել, սակայն լավագույնը Ռոնալդոն էր, նրանից հետո կնշեի Ռոնալդինիոյին։ Եթե ընտրություն կատարեի Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի միջև, ապա կառանձնացնեի Մեսիին։ Նա հանճար է, իսկական տաղանդ։ Այն, ինչ […]
Ավելին
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ Հարցումն անցկացվել է փլեյ-օֆֆ համակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս էր մնում պայքարից։ Եզրափակիչում իրար դեմ են դուրս եկել Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մոտ 40 հազար ձայն ավելի է հավաքել և Marca-ի ընթերցողների շրջանում ճանաչվել է ֆուտբոլի […]
Ավելին
CIES ֆուտբոլային հետազոտական ընկերությունը թարմացրել է 2019/20 մրցաշրջանի թոփ-5 առաջնությունների լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Ցանկը կոզմեղները հաշվի են առել խաղացողների ցույց տված արդյունքները, ինչպես նաև անհատական արդյունավետությունը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ») – 93 միավոր 2․ Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ) – 91․1 3․ Տիագո («Բավարիա») – 91․1 4․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ») – […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված եվրոպական ողջ ֆուտբոլը դադարեցվել է, իսկ բազմաթիվ ակումբներ գտնվում են կարանտինում։ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ իր տան առաջնամասում կանգնած գնդակը ձեռքով նետում է տանիքի բացված պատուհանից դեպի ներս և իր հաջողությունը տոնում է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Յուվենտուսը» կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինասնական դժվարությունները հաղթահարելու նպատակով, հնարավոր է, վաճառի ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստի շուրջ ձևավորված իրադարձություններին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։ Երկու ակումբներն էլ պատրաստն են պայմանագիր առաջարկել խաղացողին։ «Յուվենտուսը» կորոնավիրուսի պատճառով մեծ գումարներ է կորցնում, ու քանի որ Ռոնալդուի աշխավարձը տարեկան կազմում […]
Ավելին
Թուրինի «Յուվենտուսը» կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական բարդությունները հաղթահարելու համար, հնարավոր է, վաճառի թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։ Ինչպես տեղեկացնում է Ilmessaggero-ն, թուրինյան ակումբը մրցաշրջանի վերսկսումից հետո չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը, որը կազմում է 31 մլն եվրո։ Այդ դեպքում «բիանկոներիները» ստիպված կլինեն վաճառել պորտուգալացի ֆուտբոլիստին, ում վաճառքից մտադիր են ստանալ նվազագույնը 70 մլն եվրո։
Ավելին
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը, ով այժմ փորձագետ է աշխատում Sky Sports-ում, խոսել է Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության մասին․ «Ես տարբերակ ունեմ, թե ինչու է Ռոնալդուն պարբերաբար փոխել առաջնությունները։ Կարծում եմ՝ Ռոնալդուն գիտեր, որ բոլորը նրան վերաբերվում էին որպես Մեսսիից հետո երկրորդ լավագույնին։ Նա բավականաչափ խեկացի է և հաղթել այդ […]
Ավելին
1 54 55 56 57 58 65

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023