Ռեդնապ․ «Սիթին ու Լիվերպուլը կարծես Մեսսին և Ռոնալդուն լինեն»

Ռեդնապ․ «Սիթին ու Լիվերպուլը կարծես Մեսսին և Ռոնալդուն լինեն»

25/06/2020 - 18:15

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հակամարտության մասին․

«Այդ ակումբները կարծես Մեսսին և Ռոնալդուն լինեն։ Ո՞ւմ կընտրեի։ Երկու ակումբն էլ հիանալի են կատարում իրենց աշխատանքը։

«Մանչեսթեր Սիթին» բարձր մակարդակով է հանդես գալիս կիսապաշտպանությունում, և խաղը կառուցում են գնդակը վերահսկելու շուրջ։ «Լիվերպուլը» տարբերվում է նրանցից․ նրանք գնդակը հասցնում են հարձակողական եռյակին, ինչից հետո այնպիսի կախարդանք է սկսվում, ինչպես, օրինանկ, եղավ «Քրիստալ Փելասի» դեմ խփված վերջին գոլի ժամանակ։

Սակայն, պետք սխալ է ասել, որ այդ ակումբներից որևէ մեկը սխալ է վարվում։ Դիտել «Սիթիի» և «Լիվերպուլի» խաղերը պարզապես հաճույք է։ Ոմանց դուր է գալիս Ռոնալդուն, իսկ ոմանց՝ Մեսսին։ Այդ ամենը կախված է, թե ինչ ոճի ֆուտբոլ եք դուք նախընտրում»,- նշել է Ռեդնապը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023