Ռոնալդուի մարզաշապիկով դագաղ Նեապոլի փողոցներում?

Ռոնալդուի մարզաշապիկով դագաղ Նեապոլի փողոցներում?

18/06/2020 - 11:52

«Նապոլիի» երկրպագուները դաժան ակցիա են իրականացրել «Յուվենտուսի» դեմ գավաթային եզրափակչից առաջ։

Հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ Նեապոլի փողոցներում դագաղ է հայտնվել, որի վրա եղել է թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը, իսկ դրա կողքին երկրպագուները տեղադրել են Իտալիայի գավաթի թղթե պատճենը։

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ «Նապոլին» 11 մետրանոց հարվաշարի օգնությամբ հաղթեց՝ նվաճելով գավաթը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023