Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Վարազդատ Լալայանը (+110 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Լալայանը գրանցեց երկամարտի 457 կգ (210+247) արդյունք` կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։ 27-ամյա ծանրորդը փոքր արծաթե ու բրոնզե մեդալ էլ նվաճեց համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանը ներկայացրին Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ` 86 կգ)։ Եվրոպայի գործող չեմպիոն Պողոսյանը երկամարտի 249 կգ (106+143) արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը։ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում գրանցեց 102 կգ, իսկ հրումում զրո ստացավ` չգրանցելով երկամարտի արդյունք։ Լյաո Գույֆանը երկամարտի 291 կգ (128+163) արդյունքով դարձավ […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարի դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ` Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ` 86 կգ)։ Եվրոպայի գործեղ չեմպիոն Պողոսյանը երկամարտի համար նախնական պատվիրել է 261 կգ, իսկ Գյուրջյանը` 257։ A խմբում հայտավորված գրեթե բոլոր ծանրորդները երկամարտի համար պատվիրել են նույն քաշը։ Էլլա Նիքոլսոնի (ԱՄՆ) նախնական պատվերը […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110 կգ) երկամարտի արդյունք չգրանցեց։ Եվրոպայի եռակի չեմպիոնը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց` գլխավերևում պահելով 183-կիլոգրամանոց ծանրաձողը։ Հրում վարժությունում 23-ամյա ծանրորդը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 217 կիլոգրամը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց` ստանալով զրո։ Կարիերայում չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Ակբար Ջուրաևը` գրանցելով երկամարտի 432 […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի Գարիկ Կարապետյանը (110 կգ)։ Եվրոպայի եռակի չեմպիոնը երկամարտի համար պատվիրել է նախնական 420 կգ։ Նույնքան է պատվիրել նաև Ալիռեզա Նասիրին (Իրան)։ 425 կիլոգրամ է պատվիրել օլիմպիական չեմպիոն ու փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Ակբար Ջուրաևը (Ուզբեկստան)։ 110 կգ քաշային […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանը ներկայացրեց Ալինա Սուքիասյանը (77 կգ)։ Հայ ծանրորդը հանդես եկավ C խմբում, սակայն չկարողացավ գրանցել երկամարտի արդյունք։ Նա պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` ցույց տալով 98 կգ, սակայն հրումում ձախողեց բոլոր փորձեն ու այդպես էլ չկարողացավ ենթարկել 120 կիլոգրամ կշռող ծանրաձողը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 95 կգ քաշային կարգի տղամարդիկ։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի 2022 ու 2023թթ. առաջնությունների չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը, որը հանդես եկավ B խմբում` գրանցելով երկամարտի 360 կգ (165+195) արդյունք։ Նա զբաղեցրեց 17-րդ տեղը։ Կարիերայում չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Կառլոս Նասարը։ Բուլղարացի […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր Դավիդ Հովհաննիսյանը (95 կգ)։ 29-ամյա ծանրորդը հանդես եկավ B խմբում։ Նա պոկում և հրում վարժություններում միայն մեկական հաջող մոտեցում կատարեց` ցույց տալով երկամարտի 360 կգ (165+195) արդյունք։ Հայ մարզիկն այժմ 9-րդ տեղում է։ Հովհաննիսյանի վերջնական […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության նոյեմբերի 2-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան 85 կգ քաշային կարգի ծանրորդները, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Ռաֆիկ Հարությունյանը և Մարտին Պողոսյանը։ Եվրոպայի 2022թ. առաջնության չեմպիոն Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով վերջնական զբաղեցրել է 22-րդ տեղը։ 26-ամյա ծանրորդն իր ցուցանիշով B […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտավ Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ)։ Եվրոպայի 2022թ. չեմպիոնը հանդես եկավ B խմբում` երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով զբաղեցնելով 11-րդ տեղը։ Հարությունյանը պոկում և հրում վարժություններում միայն մեկական հաջող մոտեցում ունեցավ։ B խմբում հանդես եկավ նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնա և Հերցեգովինան ներկայացնող, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026