Նիգերիացի վինգեր Վիկտոր Մոզեսը տեղափոխվել է ղազախական «Կայսար», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 35-ամյա ֆուտբոլիստը «Կայսարին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լութոն Թաունն» էր, որտեղ հանդես է եկել 2024/25 մրցաշրջանում, 18 խաղում խփել է 1 գոլ։ Մոզեսն առավել հայտնի է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Մարսելին»։ «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում մերսիսյանդյան ակումբից մեկական գոլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն, իսկ պրովանսյան ակումբի դարպասապահ Խերոնիմո Ռուլին ինքնագոլ գրանցեց։ Անգլիական գրանդը միավորների քանակը հասցրեց 15-ի` բարձրանալով 4-րդ տեղ, «Մարսելը» 9 միավորով 19-րդն է։
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆլիդ Ռոուդ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթել է երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Բարնսլիին»։ Մերսիսայդյան գրանդից հիասքանչ գոլեր են խփել Դոմինիկ Սոբոսլայը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ֆլորիան Վիրցը, դարպասի գրավմամբ աչքի է ընկել նաև Ուգո Էկիտիկեն։ Հյուրերի հեղինակության գոլը խփել է Ադամ Ֆիլիպսը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի […]
Ավելին
Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Իթիֆակ», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Իտալացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր։ 35-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և բազմաթիվ այլ ակումբներում։ Բալոտելին […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» ստադիոնում հյուրընկալվելիս գերդրամատիկ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։ «Հովեկները» 17-րդ րոպեին Հարի Վիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 57-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը խփեց մերսիսայդյան գրանդի պատասխան գոլը։ Խաղավերջում` 90+4-րդ րոպեին, Կոդի Գակպոն խփեց «Լիվերպուլի» երկրորդ գոլը։ Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին»։ Մերսիսայդյան ակումբից 41-րդ ու 42-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռայան Գրավենբերխն ու Ֆլորիան Վիրցը։ Վիրցը «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։ «Վուլվզից» 51-րդ րոպեին հաշիվը կրճատեց Սանտաիգո Բուենոն։ Արնե Սլոթի գլխավորած թիմը 32 միավորով չորրորդ տեղ բարձրացավ, «գայլերն» ընդամենը […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։ «Փարավոնների» հաղթական գոլը 45-րդ րոպեին խփել է թիմի ավագ և առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Եգիպտոսցիները 45+2-րդ րոպեից` Մոհահեմդ Հանիի հեռացումցի հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։ Քանականան առավելություն ունեցող ՀԱՀ-ն ամբողջ երկրորդ խաղակեսում մեծ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մերսիսայդյան գրանդից գոլերը խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակն ու Ուգո Էկիտիկեն։ Իսակն ընդմիջմանը փոխարինման մտավ, 56-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն այդ դրվագում ցավալի վնասվածք ստացավ ու խաղադաշտում տեղը զիջեց Ժերեմի Ֆրիմպոնգին։ Էկիտիկեին գոլային փոխանցում կատարեց «Լիվերպուլի» ևս մեկ նորեկ Ֆլորիան Վիրցը, որը Պրեմիեր […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բրենթդորդը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Լիդսի» հետ։ Լոնդոնյան ակումբից 70-րդ րոպեին հաշիվը բացել է անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ 35-ամյա ֆուտբոլիստը գոլը նվիրել է «Լիվերպուլում» իր նախկին խաղընկեր Դիոգու Ժոտային` այն տոնելով նրա ոճով։ Ժոտան իր եղբայր Անդրե Սիլվայի հետ մահացել է հուլիսի 3-ին Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Բրայթանին»։ Մերսիսայդյան գրանդից դուբլ գրանցեց Ուգո Էկիտիկեն։ Ֆրանսիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 7-ի։ Գործող չեմպիոնը 26 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, Ֆաբիան Հյուրցելերի գլխավորած թիմը 23 միավորով 9-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 3 4 5 6 7 130

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026