Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Բավարիան» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց «Ֆլամենգոյի» դեմ։ Դինամիկ ու գոլառատ պայքարում անցած խաղում մյունխենյան գրանդը 4:2 հաշվով հաղթեց բրազիլական ակումբին։ «Ռեկորդ մայսթերից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը, Լեոն Գորեցկան աչքի ընկավ մեկ անգամ, իսկ մրցակից կիսապաշտպան Էրիկ Պուլգարը սեփական դարպասը։ Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ժերսոնն ու Ժորժինիոն։ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մրցեց Իտալիայի թիմի դեմ։ «Բունդեսմանշաֆթը» կարողացավ համառ պայքարում կամային հաղթանակ տանել` 2:1 հաշվով։ «Սկուադրա աձուրիից» 9-րդ րոպեին հաշիվը բացեց Սանդրո Տոնալին, որին հյուրերը պատասխանեցին Թիմ Կլայնդինսթի ու Լեոն Գորեցկայի դիպուկ հարվածներով։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Դորտմունդում։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց Զագրեբի «Դինամոյի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» պարզապես գերանհավանական հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 9:2 հաշվով։ Գերմանական գրանդից փայլեղ Հարի Քեյնը, որը դարձավ պոկերի հեղինակ, դուբլ գրանցեց Մայքլ Օլիսեն, մեկական գոլ էլ խփեցին Ռաֆայել Գերեյրուն, Լերոյ Սանեն ու Լեոն Գորեցկան։ Հյուրերից աչքի ընկան Բրունո Պետկովիչն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում, որտեղ «Բավարիան» մրցեց «Բայերի» դեմ։ Կարելի է ասել` «ռեկորդ մայսթերը» հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Հարի Քեյնն առաջ մղեց մյունխենյան ակումբին։ Թոմաս Տուխելի թիմի ուրախությունը կարճ տևեց. 24-րդ րոպեին «դեղագործների» եզրային պաշտպան Ալեքս Գրիմալդոն տուգանայինից կատարած ֆանտաստիկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բավարիային»։ «Քաղաքաբնակների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Բերնարդու Սիլվան` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Բացի դրանից, պորտուգալացի կիսապաշտպանն աչքի ընկավ նաև անհատական փայլուն խաղով։ Դրվագներից մեկում 28-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 7 վայրկյանում գնդակը 3 անգամ անցկացրեց «Բավարիայի» ֆուտբոլիստների ոտքերի արանքով։ Բերնարդուի հնարքներից […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Վերդերի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Յուլիան Նագելսմանի թիմն ուներ տոտալ առավելություն` բրեմենյան ակումբին ջախջախելով 6:1 հաշվով։ Մյունխենյան ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջամալ Մուսիալան, Մաթիս Թելն ու Լեոն Գորեցկան։ «Վերդերի» միակ գոլը խփեց Անտոնի Յունգը։ Նշենք, որ «Բավարիան» […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Մայնցի» դեմ։ Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին տոտալ առավելություն` գոլառատ խաղում մրցակցին ջախջախելով 6:2 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան, Սադիո Մանեն, Լեոն Գորեցկան, Մաթիս Թելն ու Էրիկ Մաքսիմ Չուպո Շոտինգը։ «Մայնցի» գոլերը խփեցին Սիլվան Վիդմերն ու Մարկուս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, հավաքականի ավագ, դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպան Լեոն Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` երկու ֆուտբոլիստներն էլ դրական թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել են. նրանք լքել են հավաքականի ճամբարը և բաց կթողնեն «բունդեսմանշաֆթի» առաջիկա հանդիպումները։ Նշենք, որ Նոյերի փոխարեն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրավիրել է «Հոֆֆենհայմի» […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկացնում է «բունդեսմանշաֆթի» պաշտոնական կայքը, գերմանացիներն այդ խաղին մի շարք կորուստներով են մոտենում։ Աղբյուրի փոխանցմամբ` տարբեր վնասվածքների պատճառով Երևան չեն ժամանի Յուլիան Դրաքսլերը, Լեոն Գորեցկան, Մանուել Նոյերն ու Մարկո Ռոյսը, իսկ Անտոնիո Ռյուդիգերը Հայաստանի դեմ հադիպումը բաց կթողնի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Այնրտախտի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մյունխենյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ստեղծեցին մի շարք գոլային պահեր և, ի վերջո, 29-րդ րոպեին Լեոն Գորեցկայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ «Այնտրախը», որը հիմնականում պաշտպանվում էր, 32-րդ րոպեին առաջին կեսում ունեցած իր միակ գոլային պահը վերածեց գոլի. […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023