Դրամա Մյունխենում. Բայերը 90+4-րդ րոպեին խուսափեց պարտությունից Բավարիայի դեմ խաղում 🎥

Դրամա Մյունխենում. Բայերը 90+4-րդ րոպեին խուսափեց պարտությունից Բավարիայի դեմ խաղում 🎥

16/09/2023 - 00:55

Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում, որտեղ «Բավարիան» մրցեց «Բայերի» դեմ։

Կարելի է ասել` «ռեկորդ մայսթերը» հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Հարի Քեյնն առաջ մղեց մյունխենյան ակումբին։

Թոմաս Տուխելի թիմի ուրախությունը կարճ տևեց. 24-րդ րոպեին «դեղագործների» եզրային պաշտպան Ալեքս Գրիմալդոն տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով խփեց իր թիմի պատասխան գնդակը։

Բաց թողած գոլից հետո մինչև ընդմիջում «Բավարիան» ուներ խաղային շոշափելի առավելություն, սակայն չկարողացավ այն կրկին վերածել դարպասի գրավման։

Միայն առաջին կեսում «Բայերի» դարպասապահ Լուկաս Հրադեցկին 5 սեյվ կատարեց։

Երկրորդ կեսի մեծ մասն անցավ ավելի հավասար պայքարում։

Ամեն դեպքում, 86-րդ րոպեին տանտերերին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Լեոն Գորեցկան։

Թվում էր` «Բավարիան» հաղթանակ կկորզի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Խաբի Ալոնսոյի սաները, ովքեր 90+4-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեցին, որն էլ դիպուկ իրացրեց Էզեկիել Պալասիոսը։

Այսպիսով, «Բայերը» ոչ-ոքի կորզեց «Բավարիայի» դեմ խաղում. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Այս արդյունքից հետո «Բայերը» վաստակեց 10 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ռեկորդ մայսթերը» նույնպես 10 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով զվաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023