Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության հետնապահ «Կադիսը»` «Խոսե Սորիլիա» մարզադաշտում, հյուրընկալվեց «Վալյադոլիդին»։ Չնայած հանդիպման ողջ ընթացքում «Վալյադոլիդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Պաչետայի սաները չկարողացան գեթ մեկ գնդակ ուղարկել անդալուսական ակումբի դարպասը։ Դեռ ավելին` 90+2-րդ րոպեին «Կադիսը», հանդիպման ընթացքում կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով, հաղթանակ կորզեց. աչքի ընկավ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանն ու մեծ առավելություն ուներ, սակայն տևական ժամանակ տանտերերին չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։ Դեռ ավելին` «Մալյորկան», ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 35-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը. տուգանայինի խաղարկումից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մալկորկայի» դեմ։ 45+3-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն տպավորիչ անցում ձեռնարկեց և մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը»` «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, կմրցի «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Կադիսին»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանդիպումն արտառոց ընթացք էր ստացել. 82-րդ րոպեին «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, ով ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով հանդիպումը դադարեցվել էր մոտ կես ժամով։ Հանդիպումից հետո «Կադիսը» կատարվածի առթիվ հանդես է եկել պաշտոնական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կադիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց անդալուսական թիմի դարպասը` ջախջախելով 4:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը, Ռոբերտ Լևանդովսկին, Անսու Ֆաթին ու Ուսման Դեմբելեն։ Նշենք, որ լեհ հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփեց 6-րդ գոլը` գլխավորելով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Կադիսի» դեմ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս հանդիպումն արտառոց ընթացք էր ստացել և «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով 83-րդ րոպեից սկսած տևական ժամանակով դադարեցվել էր։ Գլխավոր մրցավար Կարլոս դել Սերո Գրանդեն մրցող կողմերի ֆուտբոլիստներին 102-րդ րոպեին ուղարկեց հանդերձարան, սակայն հանդիպումն արդեն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում էր «Կադիսի» դեմ։ Այս հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ այն ընդհատվել է 83-րդ րոպեից։ Բանն այն է, որ «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների` այդ երկրպագուի մոտ, ամենայն հավանականությամբ, սրտի կանգ է գրանցվել, քանի որ բուժանձնակազմը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Էսպանյոլը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 83-րդ րոպեին կատալոնական ակումբին հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Մարտին Բրեյթվեյթը, ով իր նորամուտի հանդիպումն էր անցկացնում «թութակների» կազմում։ Այսպիսով, «Էսպանյոլն» առավելության հասավ 1:0 հաշվով` ընթացիկ մրցաշրջանում տոնելով առաջին հաղթանակը։ Դիեգո Մարտինիեսի թիմը վաստակեց 4 միավոր և զբազեցնում է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին ու Էրիկ Գարսիան։ Այսպիսով, «բլաուգրանան» հաղթեց 3:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 10 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Սևիլիան», 1 միավորով, […]
Ավելին
1 72 73 74 75 76 175

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023