«Ռեալ Մադրիդն» սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Ինչպես հայտնում է Tuttosport-ն, «արքայական» ակումբն արգենտինացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մարկո Ասենսիոյի ամենահավանական փոխարինող, ով, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Ռեալից»։ Հաղորդվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են պայմանագիր առաջարկել Դիբալային ու նրա տրանսֆերի հարցում առաջ անցնել «Ինտերից», որը, ըստ նախնական տեղեկությունների, […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այդ առթիվ` Interfootball-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմայի» կազմում խփած թոփ-8 ամենաշքեղ գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն Tivibu Spor-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Միլանից» հեռանալու պատճառների, Զլատան Իբրահիմովիչի և 2021/22 մրցաշրջանում չեմպիոնական պայքարը տանուլ տալու մասին. «Դժվար էր «Միլանից» հեռանալը, սակայն ես շատ էի աշխատում և հասկանում էի, որ վաստակել եմ Իտալիայի գործող չեմպիոնի շարքերը համալրելը։ Այնուհետև, երբ այն ակումբը, որին ես միացա, չնվաճեց «Սկուդետտոն», իսկ իմ […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունը վերջնական փուլում է։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը հունիսի 22-ին բուժզննում է անցել «ներաձուրիների» համար։ Սպասվում է, որ հայազգի կիսապաշտպանը միլանյան ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ La Gazzetta dello Sport-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան էլ Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է […]
Ավելին
«Չելսի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադառնում է «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բելգիացի ֆուտբոլիստին։ «Ներաձուրիները» գործարքի դիմաց «ազնվականներին» կվճարեն 8 մլն եվրո, սակայն «Ինտերը» չի ունենալու Լուկակուի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու իրավունք։ Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» վերադառնալու համար էականորեն նվազեցրել է իր աշխատավարձը։ […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ ակումբն ավարտին է հասցրել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերները. «Ես հաստատում եմ, որ ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքելու Հենրիխ Մխիթարյանի ու Անդրե Օնանայի հետ. երկու գործարքներն էլ կայացած են։ Այժմ մենք փորձում ենք պայմանագիր կնքել Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը հայազգի կիսապաշտպանի հետ վերջնական համաձայնության է հասել. կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։ Աղբյուրի փոխանցմամբ` գործարքն ավարտական փուլում է. 33-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի «ներաձուրիների» համար, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Հավելենք, որ Մխիթարյանն «Ինտերի» շարքերը […]
Ավելին
«Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Մոնցա»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ա սերիայի նորեկն ավարտին է հասցրել այդ գործարքը և 34-ամյա ֆուտբոլիստի հետ կկքնի 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Ռանոկիան միլանյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2011 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 223 հանդիպում` դառնալով […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մոնցան», հաղթելով իտալական Բ սերիայի փլեյ-օֆֆ-ը, պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ա սերիայի ուղեգիր։ Այժմ ակումբը պատրատսվում է լրջորեն ամրապնդել կազմը` 2022/23 մրցաշրջանին մարտունակ ներկայանալու համար։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Մոնցան» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի ծառայություններով, ով 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Սամդորիայի» կազմում։ «Բիանկոռոսինները» 26-ամյա […]
Ավելին
«Ինտերի» ձախ վինգեր Իվան Պերիշիչը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Տոտենհեմ»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը վերջնական համաձայնության է հասել խորվաթ հարձակվողի հետ, ում հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 33-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ իր գործակալի հետ կմեկնի Լոնդոն, բուժզննում կանցնի նոր ակումբի համար և ավարտին կհասցնի գործարքը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025