Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» մամուլի ծառայությունն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ բոսնիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։ 37-ամյա հարձակվողն արդեն մեկնել է Ստամբուլ` նոր ակումբի համար բուժզննում անցնելու համար։ Հավելենք, որ Ջեկոն «Ինտերի» կազմում […]
Ավելին
Իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն։ Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ն, 63-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Սելտայի» հետ, որը ցանկանում է նրան գլխավոր մարզիչ նշանակել ակումբի հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Հաղորդվում է, որ ակումբն ու Բենիտեսը բավական մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Նշենք, որ իսպանացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինելու է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման 88-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից աչքի ընկնելու անհավանական պահ կորցրեց Ռոմելու Լուկակուն, ով մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը. «քաղաքաբնակներին» փրկեց դարպասապահ Էդերսոնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսն անցավ բավական լարված և հետախուզական պայքարում, որի ընթացքում գրեթե գոլային պահեր չեղան։ Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց միայն «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով 36-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ֆիլ Ֆոդենին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ […]
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ 68-րդ րոպեին «քաղաքաբնկաների» կազմից աչքի ընկավ Ռոդրին` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման առաջին կեսը նշանավորվեց «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով փոխարինվեց 36-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Ֆիլ Ֆոդենին։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք է ստանում և փոխարինվում։ 2021 թվականին, երբ «Ման. […]
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. գրանցվում է 0:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է As-ը, մարոկկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Խոսքն «Ինտերի», «Տոտենհեմի» և «Աստոն Վիլլայի» մասին է: Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» փոխարինող են փնտրում Սամիր Հանդանովիչի համար, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո, ամենայն հավանականույթամբ, դառնալու է ազատ գործակալ: «Տոտենհեմն» էլ Բունուի ծառայություններով […]
Ավելին
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Դժվարանում եմ շնչել, սակայն ամեն ինչ նորմալ է։ Որքա՜ն հիշողություններ կան այս մարզադաշտի հետ կապված (խմբ.` խոսքը «Սան սիրո» մարզադաշտի մասին է)։ Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ այնուհետև` երջանկություն։ Շնորհակալ եմ ընտանիքիս` համբերատարության համար։ Շնորհակալ եմ երկրորդ ընտանիքիս՝ խաղընկերներին, մարզիչներին, անձնակազմին, ղեկավարներին։ […]
Ավելին
1 32 33 34 35 36 114

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025