«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կասկածներն է հայտնել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) կողմից սահմանված կանոնակարգի վերաբերյալ, ըստ որի, ֆուտբոլիստներին կոչ է արվում գոլ խփելուց հետո գրկախառնությամբ չտոնել հաջողությունը։ «Ճիշտն ասած՝ չեն կարող լինել օրենքներ, որոնք կարգելեն տոնել խփված գոլերը։ Մենք, իրոք, խստագույնս կհետևենք կանոնակարգին, որը Պրեմիեր լիգան կսահմանի։ Եթե […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։ Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․ 4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ») 5․ Մասիմիլիանո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի գավաթի պաշտոնական կայքը, կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» «Չելթենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Քրոուլի Թաուն» «Սուոնսի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Սաութհեմպտոն»/«Շրուսբերի Թաուն» – «Արսենալ» «Բարնսլի» – «Նորվիչ» «Միլլոուլ» – «Բրիսթոլ Սիթի» «Չորլի» – «Վուլվերհեմպտոն» «Բրայթոն» – «Բլեքպուլ» «Ուիքոմ Վոնդերս» – «Տոտենհեմ» «Ֆուլհեմ» […]
Ավելին
Հունվարի 1-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը, որի մեկնարկային խաղում մրցեցին լավագույն քառյակում ընթացող «Էվերտոնն» ու մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող «Վեսթ Հեմը»։ Առաջին խաղակեսում «Էվերտոնի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն, սակայն չկարողացան իրացնել իրենց գոլային պահերը, իսկ երկրորդ խաղակեսն արդեն լոնդոնյան ակումբի թելադրանքով անցավ։ Երկար ժամանակ հանդիպման հաշիվը չէր բացվում, սակայն 86-րդ րոպեին Արոն Կրեսվելի կատարած […]
Ավելին
Ինչպես գիտեք, դեկտեմբերի 28-ին անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, սակայն, «քաղաքաբնակների» շրջանակում բռնկված կորոնավիրուսի համաճարակաի պատճառով, այն հետաձգվեց։ «Էվերտոնը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել․ ««Էվերտոնը» ցավում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման չեղարկման առթիվ։ Ցավում ենք ոչ միայն այն երկու հազար երկրպագուներ համար, ովքեր ներկա պետք է […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» լուրջ խնդրի առջև է կանգնած կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։ Դեկտեմբերի 28-ին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «քաղաքաբնակները» պետք է հյուրընկալվեին «Էվերտոնին», սակայն հանդիպումը դրա պատճառով հետաձգվեց։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ակումբի միանգամից երեք ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, իսկ դրանից երկու օր առաջ «Սիթին» պաշտոնապես հայտնեց, որ […]
Ավելին
Դեկտեմբերի 28-ին անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որը, սակայն, հետաձգվել է։ Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման մի քանի դեպք, իսկ այդպիսի պայմաններում հանդիպման անցկացնումն իրենից մեծ ռիսկ է պարունակում։ Հաշվի առնելով ԱՊԼ-ի դիրքոշումը համաճարակի հետ կապված՝ որոշում է կայացվել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայանում է 15-րդ տուրը։ Չեմպիոնության հավակնորդներից «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ և հանգիստ պայքարում հաղթեց 2։0 հաշվով։ «Քաղաքաբնակները» խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկական գոլ, որոնք համապատասխանաբար խփեցին Իլկայ Գյունդողանն ու Ֆերրան Տոռեսը։ Պեպ Գվարդիոլայի թիմը վերջին 6 խաղերում բաց է թողել ընդամենը 1 գոլ, ինչը նրանց դարձրեց Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև էր։ Ծանարագույն պայքարում Սուլշերի թիմը կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ արդեն հանգրվանել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Այս խաղում գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ 88-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիան գոլով եզրափակեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին՝ դարձնելով հաշիվը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սեմ Էլարդայսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ 66-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Սլավեն Բիլիչին, ով վերջերս հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ «Վեսթ Բրոմվիչը» ԱՊԼ-ի շրջանակում կայացած 13 խաղերից հետո 7 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։ Հավելենք, որ […]
Ավելին
1 9 10 11 12 13 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023