Երեկ՝ հունվարի 5-ին, կայանում էին Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի հանդիպումները։ «Լիվերպուլը» մերսիսայդյան դերբիի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցում էր «Էվերտոնի» դեմ և նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով հաջորդ փուլ։ Հանդիպման միակ գնդակը 71-րդ րոպեին պտտեցրած հիանալի հարվածով խփեց «Լիվերպուլի» 18-ամյա կիսապաշտպան Քուրտիս Ջոնսը։
Ավելին
Անգլիայում մեկնարկում է ԱՊԼ-ի 18-րդ տուրը։ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում «Էվերտոնը» կընդունի «Արսենալին»։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Էվերտոն» – 1․ Ջորդան Պիկֆորդ, 19․ Ջիբրիլ Սիդիբե, 2․ Մեյսոն Հոլգեյթ, 13․ Յերի Մինա, 12․ Լուկա Դին, 26․ Թոմ Դևիս, 8․ Ֆաբիան Դելֆ, 17․ Ալեքս Իվոբի, 10․ Գիլֆի Սիգուդրսոն, 7․ Ռիչարլիսոն, 9․ Դոմենիկ Կալվերտ-Լյուին «Արսենալ» – 1․ […]
Ավելին
«Էվերտոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի հանրահայտ մասնագետ Կառլո Անչելոտին։ Ըստ որոշ աղբյուրների՝ «Պապա Կառլոն» 5 տարվա պայմանագիր է կնքել Լիվերպուլը ներկայացնող ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հուլիսը։ Աշխատավարձի չափը չի մանրամասնվում։ Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի վերջին ակումբը «Նապոլին» էր, որտեղից հեռացվել էր դեկտեմբերի 12-ին։
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հանդիպել է «Արսենալի» սպորտային տնօրեն Ջոշ Կրոնկեի հետ։ Ըստ Daily mail-ի՝ կողմերը եզրափակիչ բանակցություններն են վարել։ Արտետան մոտ օրերս կդառնա «Արսենալի» գլխավոր մարզիչ։ 2018 թվականի մայիսին իսպանացի մասնագետն արդեն եղել է «զինագործները» գլխավորելու հիմնական թեկնածուն, սակայն այդ ժամանակ ակումբի ղեկավարությունն ընտրեց մեկ այլ իսպանացում՝ Ունայի Էմերիին։ Իսկ […]
Ավելին
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» և «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո, սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Էվերթոնին»։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1։ Հանդիպամն հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո անհեթեթ ինքնագոլի հեղինակ տանտերերի կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը։ Բաց թողած գոլից հետո «կարմիր սատանաները» տիրեցին նախաձեռնությանը, սակայն միայն խաղավարտից 13 րոպե առաջ կարողացան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հրաժարվել է գլխավորել «Էվերտոնը»։ Իսպանացի մասնագետը կարծում է, որ «Արսենալից» հեռանալուց հետո, դեռևս շուտ է վերադառնալ ԱՊԼ։ Ըստ աղբյուրի՝ Էմերին մերժել նաև չինական մի շարք ակումբների և մտադիր է գլխավորել այնպիսի ակումբ, որը ավելի լուրջ ամբիցիաներ ունի։
Ավելին
Անգլիական պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Էվերտոնը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ։ Լիվերպուլյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դոմենիկ Կալվերտ-Լյուինը, մեկ գնդակ էլ հեղինակեց Ռիչարլիսոնը, իսկ «Չելսիի» կազմում աչքի ընկավ Մատեո Կովաչիչը։ Ֆրենկ Լեմպարդի սաները վերջին 4 խաղում կրեցին երրորդ պարտությունը և 29 միավորով շարունակում են մնալ 4-րդ հորիզոնականում։ Իսկ Դանկան […]
Ավելին
«Էվերտոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել «Լիվերպուլի» դեմ դերբիից հետո, հեռացնել գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային։ Այդ խաղում «կապույտները» հյուրընկալվելիս պարտվեցին 5։2 հաշվով։ Ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակել Դանկան Ֆերգյուսոնին։ Հիշեցնենք, որ «Էվերթոնը» կայացած 15 տուրերից հետո, 14 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Ավելին
1 16 17 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023