Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Նշվում է, որ Զիդանը, հավանաբար, բաց կթողնի «Ռեալի» մի շարք հանդիպումներ։ Հունվարի 23-ին՝ ուղիղ կեսգիշերին, իսպանական Լա լիգայի շրջանակում արտագնա խաղում «սերուցքայիններն» ուժերը կչափեն «Ալավեսի» դեմ։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 տուրում «Ռեալի» սենսացիոն պարտությունից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է ESPN Argentina-ն, ֆրանսիացի մասնագետին այդ պաշտոնում կարող է փոխարինել Մարսելո Գալյարդոն, ով այս պահին «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչն է։ Նշվում է, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հենց արգենտինացուն է ցանկանում տեսնել «Ռեալի» ղեկին։ […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, կարծես թե, բարդ հարաբերություններ ունի ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։ «Կա խնդիրների մի ամբողջ համալիր, որոնք այնպիսի ախտանշաններ են ի հայտ բերում, որ հանգում ենք այնպիսի եզրակացության, ըստ որի, Զիդանի ժամանակաշրջանը «Ռեալում» մոտենում է ավարտին։ Նրա գաղափարները ֆուտբոլիստները սկսել են չընդունել։ […]
Ավելին
Զինեդին Զիդանը չի պատրաստվում լքել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյից» կրած խայտառակ պարտությունից հետո։ Սրան էլ գումարվում է այն հագամանքը, որ «սերուցքայինների» գործերը այնքան էլ լավ չեն Լա լիգայում․ թիմը, կորցրած միավորների հաշվարկով, արդեն 10 միավոր հետ է մնում առաջատար «Ատլետիկոյից»՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Հարկ է […]
Ավելին
Համաձայն Goal-ի տեղեկատվության՝ «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան ակումբը դիտարկում է բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու տարբերակներ։ Նշվում է, որ գերմանացիները ցանկանում են ձեռք բերել Միլիտաոյի տրանսֆերային իրավունքները՝ որպես Դավիդ Ալաբային փոխարինողի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավստրացի պաշտպանը «Բավարիայի» հետ նոր պայամանգիր չի կնքելու և ամռանը հեռանալու է ազատ գործակալի […]
Ավելին
Մալագայի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Թվում էր՝ այս խաղում կա ակնհայտ ֆավորիտ՝ ի դեմս «արքայական» ակումբի, սակայն «Ատլետիկի» ֆուտբոլիստներն, ընդհանրապես, համաձայն չէին դրա հետ։ Հանդիպումը սպասվածի պես մեկնարկեց «Ռեալի» առավելությամբ, սակայն բասկյան ակումբին հաջողվեց ընդմիջման գնալ երկու […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ Զինեդին Զիդանի տրանսֆերային թիրախում։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչը վաղուց է ցանկանում ֆրանսիացի ֆուտբոլիստին տեսնել «Ռեալում», սակայն ակումբը մտադիր չէ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային ժամանակահատվածում հսկայական գումարներ ծախսել՝ Պոգբային գնելու համար։ Մանկունյական ակումբն էլ իր հերթին ցանկանում է վաճառել կիսապաշտպանին և վերադարձնել նրա ձեռքբերման համար […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։ Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․ 4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ») 5․ Մասիմիլիանո […]
Ավելին
Իսպանական հեղինակավոր AS պարբրականը «Ռեալի» վերաբերյալ հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբը չկարողացավ գրավել «Օսասունայի» դարպասը և գրանցվեց 0։0 հաշիվը։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալն» արդեն չորրորդ անգամ չի կարողանում գոլ խփել մրցակցիների դարպասը։ Լա լիգայի 18 հանդիպման շրջանակում նման դեպք պատահել է 3 անգամ, իսկ ՉԼ-ում՝ 1 անգամ, երբ «Ռեալը» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվեց «Օսասունային»։ Ինչպես և սպասվում էր, «Օսասունան» հանդիպման մեծ մասում պաշտպանվելու էր, իսկ «Ռեալը»՝ գրոհելու։ «Արքայական» ակումբը վերահսկում էր գնդակի տեղաշարժը, փորձում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն բացարձակ սրություն չկար մադրիդյան ակումբի խաղում՝ չստացվելով գրեթե ոչինչ։ Հանդիպման ընթացքում Կարիմ Բենզեմային հաջողվեց երկու անգամ դառնալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026