Զիդանի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել

Զիդանի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել

22/01/2021 - 20:14

Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։

Նշվում է, որ Զիդանը, հավանաբար, բաց կթողնի «Ռեալի» մի շարք հանդիպումներ։

Հունվարի 23-ին՝ ուղիղ կեսգիշերին, իսպանական Լա լիգայի շրջանակում արտագնա խաղում «սերուցքայիններն» ուժերը կչափեն «Ալավեսի» դեմ։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» երկրորդ հորիզոնականում է՝ իրենից առաջ թողնելով «Ատլետիկոյին» և 7 միավորով զիջելով վերջինիս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023