Աղբյուր․ «Զիդանին կարող է փոխարինել Գալյարդոն»

Աղբյուր․ «Զիդանին կարող է փոխարինել Գալյարդոն»

21/01/2021 - 22:12

Իսպանիայի գավաթի 1/16 տուրում «Ռեալի» սենսացիոն պարտությունից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես տեղեկացնում է ESPN Argentina-ն, ֆրանսիացի մասնագետին այդ պաշտոնում կարող է փոխարինել Մարսելո Գալյարդոն, ով այս պահին «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչն է։

Նշվում է, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հենց արգենտինացուն է ցանկանում տեսնել «Ռեալի» ղեկին։

«Ռիվեր Փլեյթի» ղեկին 45-ամյա արգենտինացին երկու անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, երեք անգամ տիրացել է Արգենտնայի գավաթին։

Ի թիվս այլ նվաճումների՝ Գալյարդոն երկու անգամ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023