Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը»` Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեկնարկում շատ ավելի լավ տեսք ունեին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները, սակայն հետագա ընթացքում «բյանկոներիներն» ապացուցեցին իրենց բարձր կարգը` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից փայելեցին թիմի նորեկ Անխել դի Մարիան ու Դուշան Վլահովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Արգենտինացի վինգերն էլ իր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որի ընթացքում նեապոլիտանական ակումբը մրցակցին ջախաջախեց 5:2 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, Վիկտոր Օսիմենը, Ստանիսլավ Լոբոտկան, Պյոտր Զելինսկին ու Մատեո Պոլիտանոն, իսկ «Վերոնայի» գոլերը խփեցին Կևին Լազանիան և Տոմա Անրին։ Այսպիսով, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց միայն մեկ գոլ. «գայլերին» հաղթանակ պարգևեց 33-րդ րոպեին Բրայան Քրիստանտեի խփած գնդակը։ Այսպիսով, Ժոզե Մոուրինիոյի թիմն առավելության հասավ 1:0 հաշվով` նոր մեկնարկած առաջնությունում տոնելով առաջին հաղթանակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Ինտերը»` «Վիա դել Մարե» մարզադաշտում, մրցեց «Լեչեի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հանդիպման հաշիվը, ով «Ինտեր» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Սիմոնե Ինձզագիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքն ու ունեին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում գործող չեմպիոն «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Ուդինեից ժամանած հյուրերը սառը ցնցուղ էին պատրաստել «ռոսոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռոդրիգո Բեկաոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի սաները շոկային մեկնարկից չընկճվեցին և շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 13-ին, կմեկնարկի իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանը։ Ապենինյան թերակղզում 1-ին տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. Օգոստոսի 13 «Միլան» – «Ուդինեզե», 20:30 «Սամպդորիա» – «Ատալանտա», 20:30 «Լեչչե» – «Ինտեր», 22:45 «Մոնցա» – «Տորինո», 22:45 Օգոստոսի 14 «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե», 20:30 «Լացիո» – «Բոլոնիա», 20:30 «Սալերնիտանա» – «Ռոմա», 22:45 «Սպեցիա» – «Էմպոլի», 22:45 Օգոստոսի 15 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ հայազգի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դարձել է ազատ գործակալ` […]
Ավելին
Ա սերիայի նորեկ «Մոնցան» մտադիր է էականորեն ամրապնդել կազմը։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանի արվարձանը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Մաուրո Իկարդիի (ՊՍԺ) և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Հաղորդվում է, որ «Մոնցայի» տնօրենների խորհրդի նախագահ Ադրիանո Գալիանին արդեն կապ է հաստատել արգենտինացի ֆուտբոլիստների գործակալների` Վանդա Նարայի և Խորխե Անտունի հետ։ Այդ […]
Ավելին
Ա սերիայի անցկացման ձևաչափում փոփոխություն է մտցվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձն` այսուհետ մրցաշրջանի վերջում, հավասար միավորների դեպքում, չեմպիոնին պարզելու համար կանցկացվի «ոսկե խաղ»։ «Ոսկե հանդիպիպում» կացնացվի միայն այն դեպքում, եթե 38-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող ակումբներն ունենան նույն քանակի միավորներ։ «Ոսկե խաղի» ընթացքում եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։ Առաջնությունը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023 թ. հունիսի 4-ին։ Մրցաշարի 1-ին տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» «Վերոնա» – «Նապոլի» «Յուվենտուս» – «Սասուոլո» «Լացիո» – «Բոլոնիա» «Լեչչե» – «Ինտեր» «Միլան» – «Ուդինեզե» «Մոնցա» – «Տորինո» «Սալերնիտանա» – «Ռոմա» «Սամպդորիա» – […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023