Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ «Կաչաղակները» գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին` Բիրմինգհեմից ժամանած հյուրերին ջախջախելով 5:1 հաշվով։ Էդի Հաուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Իսակը, մեկական գոլ էլ խփեցին Սանդրո Տոնալին, Կալում Վիլսոնն ու Հարվի Բարսնը։ «Վիլլայի» կազմից էլ աչքի ընկավ թիմի նորեկ Մուսա Դիաբին։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Առաջին կեսում «զինագործներն» ունեին խաղային տոտալ առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Էդի Նկետիան ու Բուկայո Սական։ Երկրորդ կեսում էլ Միկել Արտետայի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքը և կարող էր նույնիսկ ավելի մեծացնել […]
Ավելին
Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Բարնլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Ռոդրին։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, օգոստոսի 10-ի երեկոյան էկվադորցի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է «Լիվերպուլը», որը գործարքի դիմաց «ճայերին» առաջարկել է 110 մլն ֆունտ (մոտ 127 մլն եվրո)։ Մինչ այդ 21-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտը «Չելսին» էր։ Նախքան «Լիվերպուլի» առաջարկը, «ազնվականները» Կայսեդոյի […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 11-ին, կմեկնարկեն անգլիական Պրեմիեր լիգայի, իսպանական Լա լիգայի և ֆրանսիական Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանները։ 1-ին տուրում երեք առաջնությունների շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. Պրեմիեր լիգա «Բարնլի» – «Մանչեսթեր Սիթի», 11.08, 23:00 «Արսենալ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ», 12.08, 15:30 «Բորնմութ» – «Վեսթ Հեմ», 12.08, 18:00 «Բրայթոն» – «Լութոն Թաուն», 12.08, 18:00 «Էվերտոն» – «Ֆուլհեմ», 12.08, 18:00 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է առաջնության 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրի բոլոր հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Բարնլի» – «Մանչեսթեր Սիթի» Գլխավոր մրցավար – Քրեյգ Պոուսոն Եզրային մրցավարներ – Սայմոն Բենեթ, Սիթվ Մերեդիթ Չորրորդ մրցավար – Գրեհեմ Սքոթ VAR համակարգի պատասխանատուներ – Մայքլ Օլիվեր, Ստյուարտ Բերթ «Արսենալ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր Եզրային […]
Ավելին
«Լիվերպուլը» 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հատվածում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը և 3:1 հաշվով հաղթեց գերմանական Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադտին»։ 59-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից անկյունայինի խաղարկումից հետո կրունկով կատարած հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումների ընթացքում ֆուտբոլիստների միջև մենապայքարների և բախումների հետևանքով մրցավարներն ավելի հազվադեպ կնշանակեն տուգանային հարվածներ, իսկ դրան զուգահեռ կբարձրանա խախտումներ արձանագրելու շեմը: Այդուհանդերձ, այն մենապայքարները, որոնք կհամարվեն «ոչ խոհեմ», կշարունակեն պատժվել դեղին քարտերով, իսկ այն ֆուտբոլիստը, ով «մրցակցի անվտանգությունը սպառնալիքի տակ է դրել», կհեռացվի դաշտից: Բացի դրանից, ֆուտբոլիստներին […]
Ավելին
«Արսենալն» ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեց ամերկյան ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմին։ 5-րդ րոպեին «զինագործների» կազմից «կախած» հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը` հանդիպման բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023