«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 116 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ` 135 միլիոն եվրո)։ Կախված Անդերսոնի մրցելույթներից` «Անտառապահները» ևս 14 միլիոն ֆունտ ստերլինգ էլ հավելավճար կստանան։ Անգլիացի կիսապաշտպանը հունիսի 26-ին Նյու Յորքում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ […]
Ավելին
ԱԱ-2026-ի E խմբի երրորդ տուրում Էկվադորի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գերմանիայի թիմի նկատմամբ։ «Բունդեսմանշաֆթը» արդեն երկրորդ րոպեին Լերոյ Սանեի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն «Եռագույնները« շատ արագ` 9-րդ րոպեին պատասխանեցին Նիլսոն Անգուլոյի դիպուկ հարվածով։ 77-րդ րոպեին Սեբաստիան Բեկասեսեի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Գուստավո Պլատան։ Այս խմբի մյուս խաղում Կոտ դ’Իվուարի հավաքականը […]
Ավելին
ԱԱ-2026-ի C խմբի վերջին` երրորդ տուրում Մարոկկոյի ազգային հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Հայիթիի թիմին։ «Ատլասե առյուծներից» մեկական գոլ են խփել Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սոֆյան Ռահիմին և Ջասիմ Յասինը։ Հայիթիից աչքի ընկավ Ուիլսոն Իսիդորը, իսկ մրցակցի դարպասապահ Յասին Բունուն ինքնագոլ գրանցեց։ Խմբի մյուս խաղում Բրազիլիան 3:0 հաշվով հաղթել է Շոտլանդիային։ C խմբի մրցաշարային աղյուսակը […]
Ավելին
ԱԱ-2026-ի A խմբի վերջին` երրորդ տուրում մրցաշարի տանտերերից Մեքսիկայի ազգային հավաքականը Մեխիկոյում 3:0 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին։ «Ացտեկներից» մեկական անգամ աչքի ընկան Մատեո Չավեսը, Խուլիան Կինյոնեսը և Ալվարո Ֆիգալդոն։ Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Մեքսիկացիները խմբային փուլում հաղթեցին բոլոր խաղերը և 9 միավորով գրավեցին առաջին տեղը` դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Խավիեր Ագիրեի գլխավորած թիմը մրցաշարում […]
Ավելին
ԱԱ-2026-ի A խմբի վերջին` երրորդ տուրում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Հարավային Կորեայի թիմի նկատմամբ։ «Բաֆանա բաֆանայի» հաղթական գոլը 63-րդ րոպեին խփեց Թապելո Մասեկոն։ ՀԱՀ-ը 4 միավորով խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Մունդիալի փլեյ-օֆֆ։ Հուգո Բրոսի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում հունիսի 28-ին Լոս Անջելեսում կմրցի Կանադայի հավաքականի […]
Ավելին
ԱԱ-2026-ի C խմբի երրորդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շոտլանդիայի թիմի նկատմամբ։ «Պենտակամպիոններից» նորից փայլուն հանդիպում անցկացրեց Վինիսիուսը` գրանցելով դուբլ։ Մադրիդի «Ռեալի» վինգերը մրցաշարի 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ` լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով երկրորդ տեղ։ 4-ական գոլ ունեն նաև Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Էռլինգ Հոլանդը (Նորվեգիա)։ Ռմբարկուբերի ցուցակը […]
Ավելին
ԱԱ-2026-ի K խմբի երկրորդ տուրում Կոլումբիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին։ «Լոս կաֆետերոսի» հաղթական գոլը 76-րդ րոպեին խփել է Դանիել Մունյոսը։ Հանդիպման հերոսներից էր աֆրիկյան հավաքականի դարպասապահ Լիոնել Մպասի-Նզաուն էր` կատարելով 8 սեյվ։ Նեստոր Լորենսոյի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առաջատարն է` ապահովելով տեղը փլեյ-օֆֆ-ում։ ԿԴՀ-ն 1 միավորով երրորդ տեղում […]
Ավելին
ԱԱ-2026-ի L խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Պանամայի թիմի նկատմամբ։ Զլատկո Դալիչի գլխավորած թիմի հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Անտե Բուդիմիրը։ «Օսասունայի» հարձակվողն ընդմիջմանն էր փոխարինման դուրս եկել։ Խորվաթները 3 միավորով խմբում երրորդն են։ Պանաման պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ ու խմբային փուլի ավարտից հետո կավարտի մրցելույթը Մունդիալում։ […]
Ավելին
ԱԱ-2026-ի L խմբի երկրորդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը Բոստոնում չկարողացավ հաղթել Գանայի թիմին. կողմերը գոլեր չխփեցին։ «Երեք առյուծները» հանդիպման ընթացքում ունեին 79 տոկոս տարածքային առավելություն, կատարեցին 19 հարված (3-ը` դիպուկ), 633 փոխանցում (586-ը` ճշգրիտ), բայց չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 4 միավորոր խմբի առաջատարն է։ Գանան նույնքան միավորով երկրորդն է, Խորվաթիան` 3 […]
Ավելին
Ուզբեկստանի թիմի դեմ ԱԱ-2026-ի K խմբի երկրորդ տուրի խաղից (5:0) Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտեցել է տեսախցիկներից մեկին ու ասել. «Ես վերադարձել եմ»,- ասել է «Ոսկե գնդակի» 5-ակի դառնեկիրը։ Նա նույն արտահայտությունը կրկնել է երկու անգամ։ 41-ամյա ֆուտբոլիստն ուզբեկների դեմ խաղում դուբլ է գրանցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի […]
Ավելին
1 2 3 4 5 6 93

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026