Պաշտոնական. Ռոման պաշտոնանկ է արել Դի Ֆրանչեսկոյին

Պաշտոնական. Ռոման պաշտոնանկ է արել Դի Ֆրանչեսկոյին

07/03/2019 - 22:44

«Ռոման» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին,- հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:

Իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից:

Հիշեցնենք, որ «Ռոման» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ ճանապարհը զիջելով «Պորտուին», իսկ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

49-ամյա մասնագետը «Ռոման» գլխավորում էր 2017 թվականից:

Դեռևս հայտնի չէ, թե ով է փոխարինելու Դի Ֆրանչեսկոյին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023