Պաշտոնական. Ռեմսին կտեղափոխվի Յուվենտուս

Պաշտոնական. Ռեմսին կտեղափոխվի Յուվենտուս

12/02/2019 - 15:05

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»:

28-ամյա ֆուտբոլիստը «Յուվե» է տեղափոխվելու ազատ խաղացողի կարգավիճակով այս տարվա հուլիսին:

Թուրինյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռեմսիի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեմսին դառնալու է բրիտանացի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շաբաթական ստանալով 400 հազար ֆունտ սթերլինգ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023