Կլոպը կմերժի Ռեալին, եթե առաջարկ ստանա

Կլոպը կմերժի Ռեալին, եթե առաջարկ ստանա

07/03/2019 - 16:00

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբը լքելու մտադրություն չունի:

The Times-ը գրում է, որ 51-ամյա մասնագետը կմերժի «Ռեալին», եթե մադրիդցիները փորձեն նրան առաջարկ անել:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Ռեալի» գլխավոր նպատակը Յուրգեն Կլոպն է:

Իսպանական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է պաշտոնանկ անել Սանտիագո Սոլարիին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023