No Haaland, No Party! Նորվեգիան անչափ կարևոր միավորներ կորցրեց

No Haaland, No Party! Նորվեգիան անչափ կարևոր միավորներ կորցրեց

13/11/2021 - 23:20

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի նախավերջին` 9-րդ տուրում Նորվեգիայի հավաքականը G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

Չնայած Ստոլե Սոլբակենի սաները հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան խփել այդքան ցանկալի գոլն ու հաղթանակ կորզել։

Հանդիպման հերոսներից դարձավ լատվիացիների դարպասապահ Ռոբերտս Օզոլսը, ով իր անվան դիմաց 5 սեյվ գրանցեց։

Հատկանշական է, որ այս հանդիպումը վնասվածքի պատճառով «վիկինգների» կազմից բաց թողեց Էրլինգ Հալանդը, ինչը նույնպես մեծապես ազդեց հանդիպման ելքի վրա, քանի որ տանտերերի կատարած 26 հարվածները չվերածվեցին գոնե մեկ գոլի։

Ամեն դեպքում, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Թուրքիա 6:0 Ջիբրալթար

G խմբի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար Հոլանդիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս կմրցի Չեռնոգորիայի դեմ։

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա (անցկացրած 8 խաղ)- 19 միավոր
  2. Թուրքիա18 միավոր
  3. Նորվեգիա – 18 միավոր
  4. Չեռնոգորիա (անցկացրած 8 խաղ) – 11 միավոր
  5. Լատվիա – 6 միավոր
  6. Ջիբրալթար – 0 միավոր

Այսպիսով, չկոտրելով Լատվիայի դիմադրությունը` Նորվեգիան մեծ հարցականի տակ դրեց նույնիսկ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հարցը, քանի որ Սոլբակենի թիմը վերջին` 10 տուրում հյուրընկալվելիս մրցելու է Հոլանդիայի, իսկ Թուրքիան` Չեռնոգորիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022