Նեյմարի հայր. Տրանսֆերային ասեկոսեները չեն նշանակում, որ նա իրոք ինչ-որ տեղ կտեղափոխվի

Նեյմարի հայր. Տրանսֆերային ասեկոսեները չեն նշանակում, որ նա իրոք ինչ-որ տեղ կտեղափոխվի

25/03/2019 - 19:40

Նեյմար դա Սիլվան՝ Նեյմարի հայրը և գործակալը խոսել է որդու ապագայի մասին.

«Նեյմարի պայմանագրի 2-րդ տարին է, առջևում կան ևս 3-ը: Մենք արդեն քննարկում ենք ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարացման հարցը:

Նեյմարի անունը 17 տարեկանից դարձել է շահարկման առարկա, այն պահից, երբ նա սկսեց իր առաջին քայլերն անել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Նեյմարն իր կյանքում վերապրել է ընդամենը երկու տրանսֆեր, բայց ասեկոսեների մասին նա գիտի արդեն 10 տարի: Հավանականությունը, որ նա ՊՍԺ-ից ոչ մի տեղ չի գնա, շատ մեծ է:

Մարդիկ խոսում են, որ Նեյմարը բոլոր տրանսֆերային ասեկոսեների մեջ է, բոլոր թոփ ակումբներում, բոլոր պատուհաններին. դա նշանակում է, որ նրա կարիերան լավ է: Բայց դա չի նշանակում, որ նա իրոք ինչ-որ տեղ կտեղափոխվի»,- Նեյմար դա Սիլվայի խոսքերն է մեջբերում CulturePSG-ն:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023