Ֆանտաստիկ Պյոնտեկը. Միլանը հաղթեց Ատալանտային (տեսանյութ)

Ֆանտաստիկ Պյոնտեկը. Միլանը հաղթեց Ատալանտային (տեսանյութ)

17/02/2019 - 01:30

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Ատալանտային»:

Հաշիվը 33-րդ րոպեին բացել են տանտերերը. աչքի է ընկել Ֆրեուելը:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գեղեցիկ գոլ է խփել Կժիշտոֆ Պյոնտեկը՝ հավասարեցնելով հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց միջին տարածությունից հաշվենկատ հարվածով գոլ է խփել Հաքան Չարխանօղլուն: Րոպեներ անց անկյունայինի փոխանցումից հետո Պյոնտեկը գոլ է խփել՝ դառնալով դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո Գատուզոյի թիմը 42 միավորով 4-րդ հորիզոնականում է, «Ատալանտան» 38 միավորով հաջորդում է միլանյան թիմին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023