Ման. Յունայթեդը լուրջ կորուստներով է մոտենում Սևիլիայի դեմ պատասխան խաղին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կմրցի «Սևիլիայի» դեմ։
Այդ հանդիպմանը մանկունյական ակումբը մոտենում է բավական լուրջ կորուստներով։
Դիմակայության առաջին խաղում (2:2) դեղին քարտ ստացավ Բրունու Ֆերնանդեշը և որակազրկվեց։
Հանդիպման երկրորդ կեսում ծանր վնասվածք ստացավ կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։
«Կարմիր սատանաների» պաշտոնական կայքն արդեն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը ոտնաթաթի հատվածում կոտրվածք է ստացել և բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։
«Սևիլիայի» դեմ առաջին խաղում «կարմիր սատանաները» զրկվեցին նաև կենտրոնական մյուս պաշտպանից` Ռաֆայել Վարանից, ով նույնպես վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով։
Սպասվում է, որ առաջիկա խաղերում կենտրոնական պաշտպանի գոտում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը դաշտ դուրս կբերի Հարի Մագուայեր – Լյուկ Շոու զույգին։
Չի բացառվում նաև, որ խաղաժամանակ կստանա նաև Վիկտոր Լինդելյոֆը։
Բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմից տվյալ հանդիպումը բաց կթողնի նաև Մարկուս Ռեշֆորդը, ով շարունակում է ապաքինվել Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Էվերտոնի» դեմ կայացած խաղում (2:0) ստացած վնասվածքից։
Հավելենք, որ «Սևիլիա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Եվրոպա-լիգա, Էրիկ Տեն Հագ, Լիսանդրո Մարտինես, Լյուկ Շոու, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ռաֆայել-Վարան, Սևիլիա, Վիկտոր Լինդելյոֆ