Հռոմեական դերբիում Լացիոն հաղթել է խոշոր հաշվով (տեսանյութ)

Հռոմեական դերբիում Լացիոն հաղթել է խոշոր հաշվով (տեսանյութ)

03/03/2019 - 01:30

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում հռոմեական դերբին էր՝ «Լացիո»-«Ռոմա»: Տանտերերը հաղթել են խոշոր՝ 3:0 հաշվով:

Հանդիպման 12-րդ րոպեին Կաիսեդոն բացել է հաշիվը: 73-րդ րոպեին Իմոբիլեն հստակ է իրացրել 11 մետրանոցը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Կատալդին ձևակերպել է վերջնարդյունքը:

Ավելացված ժամանակում Կոլարովը երկրորդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Լացիոն» 41 միավորով մոտենում է հենց «Ռոմային», որը 44 միավորով 5-րդ հորիզոնականում է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023