Իտալիայի Գավաթ. Լացիո-Միլան՝ ոչ-ոքի. ամեն ինչ կորոշվի Սան Սիրոյում (տեսանյութ)

Իտալիայի Գավաթ. Լացիո-Միլան՝ ոչ-ոքի. ամեն ինչ կորոշվի Սան Սիրոյում (տեսանյութ)

27/02/2019 - 01:54

Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լացիոն» հյուրընկալել էր «Միլանին»: Հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքի ավարտվեց՝ 0:0:

Նկատելի առավելություն ունեին տանտերերը, միլանյան թիմի ֆուտբոլիստները հիմնականում պաշտպանվում էին:

Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դիմակայության ելքերը որոշվում են 2 հանդիպումներով: «Միլանը» պատասխան հանդիպման շրջանակում «Լացիոյին» հյուրընկալելու է ապրիլի 24-ին:

Նշենք, որ մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են «Ֆիորենտինան» և «Ատալանտան»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023