Եւ կրկին Ռոնալդուն. Յուվենտուսը հաղթանակ կորզեց Լացիոյից խաղավերջում (տեսանյութ)

Եւ կրկին Ռոնալդուն. Յուվենտուսը հաղթանակ կորզեց Լացիոյից խաղավերջում (տեսանյութ)

28/01/2019 - 01:32

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Լացիոն» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի կամային հաղթանակով՝ 2:1:

Խաղի 59-րդ րոպեին Էմրե Չանի ինքնագոլի շնորհիվ տանտերերը բացել են հաշիվը:

74-րդ րոպեին Ժոաո Կանսելոն հավասարեցրել է հաշիվը: 87-րդ րոպեին 11 մետրանոց է նշանակվել տանտերերի դարպասին, որը հստակ է իրացրել Ռոնալդուն՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 59 միավորով է գլխավորում աղյուսակը՝ հետապնդող «Նապոլիից» առաջ լինելով 11 միավոր:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023