Յուվենտուսը խոշոր հաշվով հաղթեց. Դիբալան և Ռոնալդուն գոլ խփեցին (տեսանյութ)

Յուվենտուսը խոշոր հաշվով հաղթեց. Դիբալան և Ռոնալդուն գոլ խփեցին (տեսանյութ)

16/02/2019 - 01:24

Իտալական Ա սերայի 24-րդ տուրը մեկնարկեց «Յուվենտուս»-«Ֆրոզինոնե» հանդիպումով: Թուրինյան թիմը հաղթեց 3:0 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց Դիբալան հիանալի գոլով բացել է հաշիվը: 11 րոպե անց խառնաշփոթ իրավիճակում Բոնուչին առաջինն է կողմնորոշվել՝ գնդակն ուղարկելով դարպասը: 63-րդ րոպեին աջ եզրից Մանջուկիչի փոխանցումից հետո Ռոնալդուն հաշվենկատ հարվածով խփել է 3-րդ գոլը:

Այս հաղթանակից հետո Ալեգրիի գլխավորած թիմը 66 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023