Յուվենտուսը Ռոնալդուի շնորհիվ խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Յուվենտուսը Ռոնալդուի շնորհիվ խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

10/02/2019 - 22:57

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»:

Հանդիպման 23-րդ րոպեին Ռոնալդուի հարվածից հետո դարպասապահը հետ է մղել գնդակը, վրա հասած Խեդիրան այն ուղարկել է դարպասը:

70-րդ րոպեին Ռոնալդուն գլխի հուժկու հարվածով կրկնապատկել է հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ռոնալդուի փոխանցումից հետո վայրկյաններ առաջ խաղադաշտ մտած Էմրե Ջանը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 0:3:

Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 63 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023