Թեժ կրքեր «Մեստալիայում». Ռեալն ու Վալենսիան չպարզեցին հաղթողին 🎥

Թեժ կրքեր «Մեստալիայում». Ռեալն ու Վալենսիան չպարզեցին հաղթողին 🎥

03/03/2024 - 02:05

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Հանդիպումն անցավ գոլառատ, լարված և համառ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։

Հանդիպման ընթացքում «արքայական» ակումբը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ փրկել հանդիպումը։

Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, իսկ «չջղիկների» գոլերը խփեցին Ուգո Դուրոն ու Ռոման Յարեմչուկը։

Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Վալենսիան», 37 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023