Թոփ լիգաներում այլևս անպարտելի թիմ չկա. Յուվենտուսը պարտվեց Ջենոային (տեսանյութ)

Թոփ լիգաներում այլևս անպարտելի թիմ չկա. Յուվենտուսը պարտվեց Ջենոային (տեսանյութ)

17/03/2019 - 17:31

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ջենոային»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով:

Հանդիպման 72-րդ րոպեին Ստուրարոն հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: 81-րդ րոպեին Պանդևը կրկնապատկել է այն:

Մարզչի որոշմամբ Կրիշտիանու Ռոնալդուին հանգիստ էր տրամադրվել և պորտուգալացին բացակայում էր հայտացուցակից:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունն է կրում: Հատկանշական է, որ մինչև այս հանդիպումը, «Յուվեն» թոփ լիգաների միակ թիմն էր, որն ընթացիկ սեզոնում պարտություն չէր կրել:

Թուրինյան թիմը 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ջենոան» 33 միավորով բարձրանում է 12-րդ հորիզոնական:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023