Սամպդորիայի հարձակվողը վթարի է ենթարկվել

Սամպդորիայի հարձակվողը վթարի է ենթարկվել

11/03/2019 - 19:24

Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում գրել է, որ «Սամպդորիայի» հարձակվող Գրեգուար Դեֆրելը, ով վարձակալության հիմունքներով էր տեղափոխվել «Ռոմայից», ալկոհոլի ազդեցության տակ վթարի է ենթարկվել:

27-ամյա ֆրանսիացին գիշերը իր մեքենայով փորձել է թաքնվել ոստիկանությունից և վթարի է ենթարկվել:Նա չի տուժել:

Դեֆրելի արյան հետազոտությունից հետո ալկոհոլի բարձր քանակություն են հայտնաբերել: Նրան զրկել են վարորդական իրավունքից:

«Սամպդորիան» հետաքննություն կանցկացնի և համապատասխան միջոցներ կձեռնարկի ֆուտբոլիստի դեմ:

Դեֆրելը խփել է Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 6 գոլ է խփել:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023