Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Այնտրախտը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Սպորտինգի» դեմ։ Լիսաբոնը ներկայացնող ակումբը, որը վերջին տուրից առաջ անհատական խաղերում առավելություն ունենալու շնորհիվ (խմբ.` Ռուբեն Ամորիմի թիմը Ֆրանկֆուրտում կայացած խաղում «Այնտրախտին» հաղթել էր 3:0 հաշվով) զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, այս խաղում էլ Արթուր Գոմեսի խփած գոլի շնորհիվ 38-րդ րոպեից 1:0 հաշվով հաղթում էր […]
Ավելին
Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկված են լինելու ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիեկ»), Իվո Գրբիչ («Ատլետիկո Մադրիդ»), Դոմինիկ Կոտարսկի (ՊԱՕԿ), Նեդիլկո Լաբրովիչ («Ռիեկա») Պաշտպաններ – Դոմոգոյ Վիդա (ԱԵԿ Աթենք), Դեյան Լովրեն («Զենիթ»), […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Ֆրանսիայի վրա իր ունեցած ազդեցության մասին. «Իմ հեռանալուց հետո Ֆրանսիայում ամեն ինչ անկում ապրեց։ Այնտեղ այլևս խոսելու բան չունեն։ Ֆրանսիան իմ կարիքն ունի, իսկ ես` ոչ։ Նույնիսկ եթե դուք ունեք Մբապե, Նեյմար, Մեսսի, դա ձեզ չի օգնի, քանի որ դուք չունեք Աստված»,- նշել է 41-ամյա ֆուտբոլիստը Canal+-ի եթերի ժամանակ, […]
Ավելին
Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներին։ Հետազոտությունը հիմնված է այն բանի վրա, թե որքան գումար են ակումբները ծախսել իրենց մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնելու համար։ Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Մանչեսթեր Սիթի» – 605 մլ եվրո ՊՍԺ – 510 մլն […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ գոլառատ պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Տրուային»։ 55-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից շեշտակի հեռահար հարվածով աչքի ընկավ Լեո Մեսսին` դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի», «Ինտերի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’օյին ռեփեր Դիոնիսի մասին պատմող վավերագրական ֆիլմում խնդրել են համեմատել ֆրանսիացի նախկին անվանի ֆուտբոլիստներ Թիերի Անրիին ու Նիկոլա Անելկային. «Կարծում եմ` Անրին չէր հասնում իմ մակարդակին։ Տիտին շատ լավն էր, սակայն ես նախընտրում եմ այլ ֆուտբոլիստների։ Նա նույնիսկ Անելկայի մակարդակին չէր»,- Էտո’օյի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է FourFourTwo-ն, BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխտեսել է ԱԱ-2022-ի հաղթողին։ Ըստ համակարգչի` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության չեմպիոն է դառնալու Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթել է Պորտուգալիային։ Վերջինս էլ կիսաեզրափակիչում հաղթելու է Անգլիային։ Նշվում է, որ BCA Research-ի հետազոտությունը հիմնված է EA Sports-ի կողմից ստեղծած հանրահայտ FIFA վիդեոխաղի և նախորդ չորս աշխարհի առաջնությունների խմբային […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կոչ է արել պատժել ՊՍԺ-ին ֆինանսական օրենքները խախտելու համար. «Պետք է հենց հիմա պատժամիջոցներ կիրառել ՊՍԺ-ի դեմ։ 10 մլն եվրոն նրանց համար կարծես մեկ բաժակ սուրճ լինի, ուստի ՊՍԺ-ի նկատմամբ պատժամիջոցները պետք է ուղղված լինեն զսպելուն և ազդեն նաև մարզական կողմի վրա»,- նշել է Տեբասը, ում խոսքերը մեջբերում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում 7:2 հաշվով ջախջախեց «Մաքքաբի Հայֆային»։ Փարիզյան ակումբի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լեո Մեսսին` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Մեսսին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով մեկ հանդիպման ընթացքում խփել է 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։ […]
Ավելին
1 108 109 110 111 112 284

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023