Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ու ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոն երկարաձգել են պայմանագիրը։ Ըստ նոր համաձայնագրի` իսպանացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Կողմերի միջև կնքված պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 50 մլն եվրո։ Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի շարքերը համալրել է 2022 […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջին կեսը բավական դինամիկ ստացվեց. երկու ակումբներն էլ ունեին մի շարք գոլային պահեր, սակայն նախքան ընդմիջում չկարողացան բացել հաշիվը։ Հիշատակման են արժանի հատկապես Տակեհիրո Տոմիյասուի և Լեանդրո Տրոսարի ունեցած գոլային դրվագները, երբ «քաղաքաբնակներին» փրկեց պահեստային դարպասապահ Շտեֆան Օրտեգան։ Պեպ Գվարդիոլայի թիմը նույնպես ունեցավ […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոյի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Հադերսֆիլդը», որի կազմում հանդես է եկել 2021 թ. փետրվարից մինչև հուլիս` անցկացնելով 9 հանդիպում։ Սանոգոն […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատլետիկո Մադրիդը» լրացուցիչ ժամանակում 1:3 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։ «Ռոխիբլանկոսի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհել է այդ հանդիպման գլխավոր մրզավար Սեսար Սոտո Գրադոյի կայացրած որոշումներից. «Կարծում եմ` 70 րոպե բավական լավ տեսք ունեինք, այնուհետև եղավ Դանի Սեբալյոսի խախտումը, և բոլորի համար միևնույն է, որ մրցավարը նրան երկրորդ դեղին քարտը ցույց չտվեց, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» ակումբի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի հարցում «Բորնմութի» հետ հասել է համաձայնության։ «Բալերը» 23-ամյա կիսապաշտպանի դիմաց առաջարկել են 30+5 մլն եվրո և 10% մասնաբաժին ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից, որը «գայլերն» ընդունել են։ Այդուհանդերձ, Ձանիոլոն վստահ չէ, որ «Բորնմութ» տեղափոխությունը կարիերայի շարունակության լավագույն տարբերակն է։ Իտալացի ֆուտբոլիստը ցանկանում էր կարիերան շարունակել «Միլանի» կազմում, […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, չնայած անձնական պայմանագիր էր համաձայնեցրել «Միլանի» հետ, կարիերան չի շարունակի «ռոսոներիների» կազմում։ Բանն այն է` ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «Միլանն», իմանալով, որ «Բորնմութը» Ձանիոլոյի տրանսֆերի հարցում խոշոր առաջարկ է կատարել «Ռոմային» (30+5 մլն եվրո և 10% մասնաբաժին ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից), որոշել է չշարունակել բանակցությունները «գայլերի» հետ։ Աղբյուրի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Առաջին կեսը անցավ հիմնականում իներտ և հետախուզական պայքարում, սակայն «հնդկացիներին» հաջողվեց ունեցած միակ իրական գոլային պահը վերածել դարպասի գրավման. 19-րդ րոպեին բազմաքայլ գրոհը եզրափակեց Ալվարո Մորատան։ Երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։ Ճիշտ է, Կառլո Անչելոտիի թիմը տևական […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման 79-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից հիասքանչ անցում ձեռնարկեց և գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Գոյեսը` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բասկյան ակումբը բավական վստահ հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «չղջիկներին»։ Էռնեստո Վալվերդեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իկեր Մունիայինը, Նիկո Վիլիամսն ու Միկել Վեսգան։ «Վալենսիայի» միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Օսկար Դե Մարկոսի անվան դիմաց։ Այսպիսով, «Ատլետիկը» նվաճեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023