Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Գոլազուրկ առաջին 45 րոպեներից հետո հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ «կարմիր սատանաների» համար, քանի որ 54-րդ րոպեին հյուրերը Սայիդ Բենրահմայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Բաց թողած գոլից Էրիկ Տեն Հագը մի շարք փոփոխություններ կատարեց` էականորեն ակտիվացնելով թիմի խաղը, ինչն էլ տվեց իր արդյունքը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «զինագործները» ունեին խաղային լուրջ առավելություն` «իրիսներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բուկայո Սական ու Մարտին Էդեգորը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է լրջորեն ամրապնդել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով։ Խոսքը Բերնարդու Սիլվայի, Իլկայ Գյունդողանի և Խուլիան Ալվարեսի մասին է։ Բերնարդու Սիլվան, ում ծառայություններով կատալոնական ակումբը հետաքրքրված է արդեն տևական ժամանակ, ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», սակայն «բլաուգրանայի» համար այժմ ավելի […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք համաշխարհային մի շարք ԶԼՄ-ներից, 89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Ժյուսթ Ֆոնտենը։ Ֆոնտենն առավել հայտնի էր Ֆրանսիայի հավաքականի կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկով անցկացրած 21 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ։ Ֆոնտենին է պատկանում մեկ աշխարհի առաջնության ընթացքում խփած գոլերի ռեկորդը։ Նա ԱԱ-1958-ի շրջանակում Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 13 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի պաշտպան Գլեյսոն Բրեմերն, ով վերոնշյալ խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը։ «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, ճիշտ է, խաղի մեկնարկը լավ չստացվեց, սակայն, արդյունքում հաղթեցինք, ինչն ամենակարևորն է։ «Յուվենտուսը» դաշտում ցույց է տալիս, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Ալիանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Տորինոն»։ «Ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յան Կարամոն առաջ մղեց հյուրերին։ Իվան Յուրիչի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 16-րդ րոպեին […]
Ավելին
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին նշել է, որ «զինագործները» չպետք է փորձեն գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին. «Անիմաստ է փորձել Կիլիան Մբապեին ձեռք բերել։ Միակ ակումբը, որն ի զորում և ի վիճակի է գայթակղել Մբապեին այժմ և, հավանաբար, նրա կարիերայի մնացած ժամանակահատվածում, Մադրիդի «Ռեալն» է: Ես Դեկլան Ռայսի մեծ երկրպագուն եմ, և ժամանակն է, որպեսզի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում առաջնության հետնապահ «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Կրեմոնա քաղաքը ներկայացնող ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Դավիդե Բալարդինի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆրանկ Ցաջութի և Դանիել Չիոֆոնիի խփած գոլերը։ «Գայլերի» միակ գնդակը խփեց Լեոնարդո Սպինացոլան։ Հավելենք, որ «Կրեմոնեզեն» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց […]
Ավելին
«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրում։ CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյկոբսը Caught Offside-ի իր սյունյակում գրել է հետևյալը. ««Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի այն երկու ակումբներն են, որոնք համակ ուշադրությամբ հետևում են Կվարացխելիայի խաղին։ Հատկապես Էդի Հաուն Կվարացխելիային դիտարկում է որպես հարմար ֆուտբոլիստ 4-3-3 մարտավարությամբ խաղալու համար, քանի որ նա […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման 50-րդ րոպեին «ցլերի» կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպեցյանը` գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով տուգանայինից կատարած հարվածով։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023