Ժոզե Մոուրինիոն, հնարավոր է, վերադառնա Ման. Յունայթեդ

Ժոզե Մոուրինիոն, հնարավոր է, վերադառնա Ման. Յունայթեդ

01/02/2024 - 10:44

Ժոզե Մոուրինիոն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, պորտուգալացի մասնագետը, ով վերջերս է հեռացվել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից, մտադիր է վերադառնալ «կարմիր սատանաների» շարքերը։

«Մոուրինիոն մեծ նպատակ ունի վերադառնալ «Յունայթեդ»։ Նա զգում է, որ ակումբում կիսատ գործեր ունի այն ամենից հետո, ինչը տեղի ունեցավ նախորդ անգամ։ Նա իր առջև նպատակ է դրել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»»,- նշել է 61-ամյա մասնագետի ընկերներից մեկը։

Բացի այդ, «Յուրահատուկը» նպատակ ունի աշխատել Ջիմ Ռեթքլիֆի և INEOS ընկերության ներկայացուցիչների հետ, որը վերջերս գնել է մանկունյական ակումբի բաժնետոմսերի 25%-ը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինոին 2016-18 թթ. արդեն մարզել է «Ման. Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ նվաճել են 3 տիտղոս` դառնալով Եվրոպա լիգայի, Անգլիայի Լիգայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023