«Յուվենտուսը» կրկին ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապի մեջ է Մինո Ռայոլայի հետ և պատրաստ է ՄՅՈւ-ին Պոգբայի դիմաց առաջարկել 60-70 մլն եվրո և Պաուլո Դիբալայի տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու դիմաց պահանջում է 150 մլն եվրո: Պոգբային ձեռք բերել փորձում է նաև […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցություններում հասել են նկատելի առաջընթացի : Ամենայն հավանականությամբ «Նապոլին» կվարձակալի Խամեսին` 42 մլն եվրոյով տրանսֆերը գնելու պարտավորությամբ:
Ավելին
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին: «Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ մրցակիցը հիանալի ֆուտբոլիստներ ունի: Մենք գիտեինք, որ խաղը սկանդալային կստացվի, որ կլինեն հնարքներ և ժամանակի ձգձգումներ: Հարկավոր է շնորհակալություն հայտնել մեր հարձակվողներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Նրանք բաց չեն թողնում իրենց հնարավորությունները:»,- […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է իր վերաբերմունը քննադատության նկատմամբ: «Երբեմն զգացողություն է առաջանում, որ շատ բան կախված է ֆուտբոլից: Իսպանիայում քննադատության պրոբլեմն ավելի սուր է: Այստեղ մի շաբաթ կարելի է լինել հերոս, իսկ հաջորդ շաբաթ՝ լրիվ հիմար: Ես ամեն ինչին նայում եմ ռելիստական տեսանկյունից: Ես չեմ գնում ծայրահեղությունների, դրա համար էլ ինձ մոտ ստացվեց […]
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ չի պատրաստվում այս ամռանը հեռանալ ակումբից: «Սա «ՊՍԺ»-2019/20-ն է:»,- գրել է Մբապեն իր Twitter-ում հրապարակած լուսանկարի տակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարացնել իր գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը, և կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Ավելին
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է Copa America-ի կիսաեզրափակչում Բրազիլիայից կրած պարտությունը (0:2): «Մենք ունեինք գոլային պահեր, գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին, տուգանային հրապարակում թեժ էր: Մեզ զրկեցին մի քանի 11 մետրանոցներից: Ափսոս հաղթել չստացվեց»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: 3-րդ տեղի համար պայքարում Արգենտինայի հավաքականը կմրցի Չիլի-Պերու զույգի պարտվողի հետ:
Ավելին
Մոսկվայում կայացել է ընկերական հանդիպում երկու «Արարատների» միջև՝ Մոսկվայի «Արարատն» ընդունել է Երևանի «Արարատին»: Խաղը գոլառատ ավարտ է ունեցել՝ 3:3:
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսում: Legal Sport գործակալությունը հայտնում է, որ իրենց հաճախորդը տեղափոխվել է ԱԵԼ Լիմասոլ: Ղազարյանը 2 տարվա պայմանագիր է ստորագրել նոր ակումբի հետ: ԱԵԼ-ը Կիպրոսի ավարտված առաջնությունը ավարտել է 3-րդ հորիզոնականում:
Ավելին
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»: Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Սևիլիա»: Պայմանագիրը նախատեսված կլինի 1 տարով: Հիշեցնենք, որ «Սևիլիան» գլխավորում է «Ռեալի» նախկին մարզիչ Խուլիեն Լոպետեգին:
Ավելին
«Բավարիան» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը: Նշվում է, որ «Բարսելոնան» մերժել է առաջարկը: Իսպանական պարբերականները հայտնում են, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի հրաժարվել խաղացողից 95 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
1 1,796 1,797 1,798 1,799 1,800 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023