Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին։ «Քաղաքաբնակները» 25-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարել են 117.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 6 տարվա պայմանագիր`մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Այսիպսով, Ջեք Գրիլիշը միանգամից թարմացրեց 3 տրանսֆերային ռեկորդ` դառնալով բրիտանացի, «Մանչեսթեր Սիթիի» ու Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Ջեք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Լեո Մեսսին չի շարունակի մրցելույթները կատալոնական ակումբի կազմում։ «Չնայած ակումբն ու Լեո Մեսսին հասել էին համաձայնության և այսօր պատրաստվում էին կնքել նոր պայմանագիր, սակայն, կապված Լա լիգայի տնտեսական ու համակարգային խոչընդոտների հետ, գործարքը պաշտոնապես հնարավոր չի եղել գրանցել։ Այդ ամենի հետ կապված` Լեո Մեսսին այլևս չի կարող պաշտպանել «Բարսելոնայի» […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց ղազախական «Կայրաթի» դեմ։ Հանդիպման մեկնարկն անցավ «Կայրաթի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր բավական վտանգավոր գրոհներ էին անցկացնում։ Հատկապես հիշատակման են արժանի Արթուր Շուշենաչևի և Գուլժիտգիթ Ալիկուկլովի դրվագները, որոնց հարվածներից հետո Օգնեն Չանչարևիչը փրկեց «Ալաշկերտին»։ Ալեքսանդր Գրիգորյանի սաները քիչ-քիչ հավասարեցրին խաղը և 36-րդ րոպեին 11-մետրանոց հարված վաստակեցին, սակայն նշակետին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում են համաշխարհային բազմաթիվ պարբերականներ, մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդար նախկին կիսապաշտպան Միխայել Բալակի 18-ամյա որդին` Էմիլիո Բալակը։ TVI24-ի տեղեկություններով, Էմիլիոն մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Էմիլիո Բալակը օգոստոսի 5-ին` ուշ երեկոյան, վթարի է ենթարկվել իր կվադրոցիկլետով։ Դեպքը տեղի է ունեցել պորտուգալական Տրոե քաղաքում, որտեղ Բալակներն առանձնատուն ունեն։ Հավելենք, որ Միխայել Բալակը ևս երկու […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով. լոնդոնյան ակումբն արդեն պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ ու պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել բելգիացի ֆուտբոլիստին գնելու համար։ Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` 28-ամյա հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի» և «ներաձուրիների» ղեկավարությանը խնդրել է ընդունել «ազնվականների» առաջարկը։ Ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին, որ «թոշակառուները» […]
Ավելին
Օգոստոսի 5-ին մեկնարկում է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլը, որի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս կմրցի Ղազախախստանը ներկայացնող «Կայրաթի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի գործկոմի որոշմամաբ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրից սկսած` բոլոր հանդիպումներում կկիրառվի տեսակրկնապատկերների VAR համակարգը։ VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով: ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից,  կտեղադրվեն […]
Ավելին
Տոկիո-2020-ը մոտենում է տրամաբանական ավարտին։ Օգոստոսի 5-ին կայացել է կանանց ֆուտբոլի մրցաշարի բրոնզե մեդալային հանդիպումը, որի շրջանակում մրցել են Ավսրտալիայի ու ԱՄՆ հավաքականները։ Ամերիկուհիները գոլառատ խաղում հաղթել են 4:3 հաշվով` դառնալով օլիմպիական բրոնզե մեդալակիրներ։ Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 8-րդ րոպեին, երբ ամերիկացիների 36-ամյա հարձակվող Մեգան Ռապինոն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձել է գոլի հեղինակ։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» քայլեր է ձեռնարկում «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու համար` անելով ամեն ինչ գործարքն ավարտին հասցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ազնվականները» 28-ամյա բելգիացի հարձակվողի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձյնեցրել` տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «ներաձուրիները» սպասում են «Չելսիի» առաջարկին, […]
Ավելին
Օգոստոսի 4-ին «Լեսթերն» ընկերական խաղում 3:2 հաշվով առավելության է հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Այդ հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն գոլառատ խաղով, այլև «աղվեսների» կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանայի ծանր վնասվածքով։ Բանն այն է, որ հանդիպման 58-րդ րոպեին «Վիլյառեալի» հարձակվող Ֆեր Նինյոն կոպիտ սահանկում կատարեց ֆրանսիացի պաշտպանի նկատմամբ` հասցնելով վերջինիս ծանր վնասվածք։ Ֆրանսիացի պաշտպանին միայն պադգարակի օգնությամբ […]
Ավելին
1 1,161 1,162 1,163 1,164 1,165 2,027

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023