Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Լուկա Մոդրիչը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» սեփական հարկի տակ մրցել է «Էմպոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանին։ 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին և ընդամենը 1 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Դավիդ Օկերեկեին` օգնելով իր թիմին խուսափել պարտությունից։ Հավելենք, որ «Վենեցիան» այս ոչ-ոքիից հետո […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրն ու ամռանը հեռանալ ակումբից։ Ըստ AS-ի տեղեկությունների` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հիասթափված է ֆրանսիացի հարձակվողի այդ որոշումից և իրեն խաբված է զգում։ Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակի համար Խավին մեղադրում է Դեմբելեի գործակալին` Մուսա Սիսոկոյին։ Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում Սաուդյան Արաբիայի Էր Ռիյադ մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ մերսիսայդյան ակումբը հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։ «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆաբինիոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն ու Տակումի Մինամինոն։ Այս հաղթանակից հետո «Լիվերը» վաստակեց 45 միավոր և […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Նշվում է, որ Դեմբելեն արդեն «բլաուգրանասի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ առաջարկված պայմաններով չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Քննարկվում էր նաև, […]
Ավելին
«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, հնարավոր է, շուտով վերադառնա Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, 29-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից ու բացառված չէ, որ Էրիկսենն արդեն առաջիկա օրերին պայմանագիր կնքի դրանցից մեկի հետ։ Նշվում է, որ դանիացի կիսապաշտպանն առաջարկներ ունի նաև եվրոպական […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Աստոն Վիլլային»` ձեռքից բաց թողնելով 2 գնդակի առավելությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Մանկունյական ակումբի կազմից հանդիպումը բաց է թողել հարձակվող Անտոնի Մարսիալը, ով նույնիսկ չի եղել «Յունայթեդի» հայտացուցակում։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին հարց է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում հունվարի 15-ին պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել. 39-րդ րոպեին տանտերերի երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է։ Արդեն հայտնի է դարձել, թե երբ է շարունակվելու հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի […]
Ավելին
1 1,007 1,008 1,009 1,010 1,011 2,057

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023