Սևիլիան շարունակում է ձախողվել` պարտվելով Ալմերիային🎥

Սևիլիան շարունակում է ձախողվել` պարտվելով Ալմերիային🎥

28/08/2022 - 10:14

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ալմերիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Խուլիեն Լոպետեգիի թիմը շարունակում է անհաջող մրցելույթները և անդալուսական փոքրիկ դերբիում զիջեց 1:2 հաշվով։

«Ալմերիային» հաղթանակ պարգևեցին Լարժի Ռամազանիի ու Ումար Սադիկի խփած գոլերը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Օլիվեր Տորեսը։

Նշենք, որ «Ալմերիան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց առաջին հաղթանակը, ինչից հետո վաստակեց 4 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Սևիլիան», ընդհակառակը, դեռևս չի ճաշակել հաղթանակի բերկրանքն ու վաստակած 1 միավորով զբաղեցնում է միայն 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023